...

Սովոր չեն արդար դատավորներին

Սովոր չեն արդար դատավորներին

Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է. «Դատավորները հասկանում են, որ Ռ. Քոչարյանի կալանավորումը բացարձակ ապօրինի է»:

«ՉԻ». Մարդիկ սեփական արշինով են չափում: 10 տարի շարունակ՝ Ռ. Քոչարյանի օրոք, դատավորները բացառապես օրինական վճիռներ են կայացրել: Այնքան օրինական, որ մինչև հիմա շաբաթը մեկ Եվրոդատարանը այդ վճիռները բեկանում է և Հայաստանին էլ պարտավորեցնում փոխհատուցել քաղբանտարկյալների վնասները: Ոչ թե Ռ. Քոչարյանին ու Վ. Սողոմոնյանին է պարտավորեցնում, այլ՝ հարկատուներիս:

Ու այս մարդկանց համար իսկական, ճիշտ ու արդար դատարանը միայն այն դատարանն է, որին իրենք կարող էին զանգել ու հրահանգել, թե ում ինչքան տան: Որևէ դատավոր, որը կհամարձակվեր նման հրահանգները չկատարել, անմիջապես դուրս կթռչեր դատարանի դահլիճից: Իրենք չեն պատկերացնում, որ կարող են լինել դատավորներ, որոնք իրենց կամքին չեն ենթարկվում: Իսկ դա իրենց համար ապօրինի է:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2969 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ