...

Սովորեք, ձեզ է՛լ պետք կգա

Սովորեք, ձեզ է՛լ պետք կգա

«Ընդդիմությունն այս պահի դրությամբ ունի մեկ կարևորագույն զբաղմունք՝ ապօրինի գույքի պաշտպանությունը»,- հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Մեծ հաշվով, իհարկե, ճիշտ է ասել, բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ է ընդդիմությունն իր ամենակարևոր գործը համարում հենց ապօրինի գույքը պաշտպանելը։ Որովհետև ամենահամառ պաշտպանությունը, որպես կանոն, կազմակերպվում է ռազմաճակատի այն հատվածում, որի ուղղությամբ թշնամու ամենակատաղի հարձակումն է։ Իսկ երիտուսապարկերին ամենաշատը հենց նախկինների ապօրինի գույքն է հետաքրքրում՝ որպես հնարավոր ռազմավար։ Ո՛չ մարտի 1-ը, ո՛չ հոկտեմբերի 27-ը, այլ հենց ապօրինի գույքը, որովհետև դրանք կարելի է խլել ու մատչելի գներով մեջ-մեջ անել, կամ էլ՝ աճուրդով վաճառել «բարեխիղճ գործարարներին» ու «ատկատով» սեփական համեմատաբար օրինական «գույքային բազան» ստեղծել։ 

Իսկ ընդհանրապես՝ երիտուսապարկերը ճիշտ կանեն նախկիններին հեգնելու փոխարեն ուսումնասիրեն ապօրինի գույքի պաշտպանության ոլորտում նրանց կողմից կիրառվող ռազմավարական և մարտավարական հնարքները։ Հետագայում հաստատ պետք կգա։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   534 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ