...

Սպառազինությունը՝ միայն «անմիջապես սալոնից»

Սպառազինությունը՝ միայն «անմիջապես սալոնից»

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե Հայաստանն այլևս օգտագործված սպառազինություն չի ունենալու, և եթե սպառազինություն է ձեռք բերում՝ դա պիտի լինի նոր ու արդիական։

Դե իհարկե, մենք հո բո՞մժ չենք, որ «սեքընդ հենդ»-ից հագած շոր առնենք, ոչ էլ Ռուսաստանի կամ Ուկրաինայի նման «չմո» երկիր ենք, որ օգտագործված սպառազինությամբ պատերազմ վարենք։ Մեր սպառազինությունը պիտի լինի «թոփ-թազա», և, ինչպես ավտոմեքենաների առքուվաճառքի հայտարարություններում է գրվում, «խփած տեղ չունենա» ու «սպիդոմետրը հետ տված» չլինի։ Ու ամենակարևոր պայմանը՝ սելֆի անելու համար հարմար լինի։ 

Բայց միայն չօգտագործված սպառազինություն ունենալը քիչ է։ Ճիշտ կլինի, եթե կառավարությունը մեկ այլ որոշմամբ էլ սահմանի, որ հայկական բանակում այսուհետ պիտի ծառայեն միայն «թոփ թազա», «նախկինում չօգտագործված» գեներալներ ու սպաներ։ Բայց այդ որոշումը չպետք է տարածվի ԱԺ պաշտպանության հանձնաժողովի վրա, այլապես պրն Քոչարյանին «սպիսատ կանեն»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   448 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ