ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ժիրայր Լիպարիտյանը, Փարիզի Սիանս-Պո համալսարանի դասախոս Թալին Փափազյանը և Փարիզի Հայկական դիտարանի հիմնադիր Ռոբերտ Այդաբիրյանը հանրությանն են ներկայացնում «Սպիտակ Թուղթ» աշխատությունը՝ «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» խորագրով:
Հեղինակները նշել են, որ այս աշխատության նպատակն է.
- խրախուսել հանրային քննարկումը բոլորիս համար կարևոր հարցերի շուրջ, այստեղ ներկայացված կարծիքների լայն սպեկտրի հիման վրա,
- առաջարկել քաղաքականություն ձևակերպելու մեթոդաբանություն,
- ներկայացնել անկախ հետազոտության արդյունքը՝ քաղաքականություն մշակողներին ու այն իրականացնողներին»:
Թեմայի վերաբերյալ հեղինակները պատրաստվում են մամուլի ասուլիս անցկացնել:
44-օրյա պատերազմից հետո, սա թերևս առաջին լուրջ և համապարփակ աշխատությունն է, որտեղ փորձ է արվել վերլուծել պատերազմում մեր անհաջողությունների պատճառներ, այլ նաև՝ վերհանվել այդ անհաջողությունների հիմք հանդիսացած գործոնները: Հեղինակները նաև ներկայացրել են մեր պետականության համար այս բախտորոշ ժամանակաշրջանում առաջարկներ և իրավիճակից դուրս գալու լուծումներ, որոնք հիմնված են ոչ թե ցանկությունների, պաթոսախեղդ իղձերի, այլ՝ մեր հնարավորությունների, տարածաշրջանային զարգացումների, իրատես քաղաքականության վրա: Հեղինակներն իսկապես անգնահատելի աշխատանք են իրականացրել:
Ներկայացնում ենք աշխատությունը՝ ամբողջությամբ:
Աշխատությունն ամբողջությամբ՝ այստեղ