ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասել է. «Պատերազմից անմիջապես հետո խոսեցին դիվանագիտական հարաբերությունների մասին, ես հարց բարձրացրի՝ եթե դուք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություներ եք հաստատում, գոնե տեղյա՞կ եք Թուրքիայի նախապայմաններից, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է հանվի օրակարգից, Հայաստանը հրաժարվի հայ դատի գաղափարերից, ինչն էլ նշանակում է տոտալ տապալում՝ մեր ազգային տեսլականից»:
«ՉԻ». Հետաքրքիր է, սրանք ինչո՞ւ են տարբեր կուսակցությունների անունից հանդես գալիս: Բոլորդ անդամագրվեք դաշնակ, պրծեք: Դե, սրանց ո՞նց բացատրես, որ Հայաստանը պետություն է, ոչ թե ցանկությունների կարուսել, որ ոնց ուզես, այնպես էլ պտտացնես:
Տեր-Պետրոսյանի օրոք Հայոց Ցեղասպանության ճանաչման հարց Թուրքիայի առջև դրված չի եղել, ինչը չի խանգարել, որ բազմաթիվ երկրներ ճանաչեն Ցեղասպանությունը, չի խանգարել, որպեսզի Ցեղասպանության թանգարան ստեղծվի, որպեսզի թուրք պաշտոնյաները գան Ծիծեռնակաբերդ և խոնարհվեն զոհերի հիշատակին:
Գիտե՞ք՝ ինչու: Որովհետև Հայաստանն այն ժամանակ պետություն էր և առաջնորդվում էր պետության շահերով, այլ ոչ թե մառազմատիկների ու ռոմանտիկների: Ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակները նաև դրանով էին պայմանավորված, որ Թուրքիան չեզոքություն պահպանեց, քանի որ Հայաստանը ոչ Ցեղասպանության ճանաչման հարց էր բարձրացնում, ոչ էլ Հայ Դատի տեսլականներ էր խաղացնում:
Քոչարյանը եկավ ու անմիջապես ՄԱԿ-ի ամբիոնից Ցեղասպանության հարցը բարձրացրեց: 20 տարի այ սենց բարձրացրին, բարձրացրին, վերջը տեսաք, թե 2020թ. պատերազմում դա ինչի հանգեցրեց ու Թուրքիան ինչ դեր խաղաց պատերազմում: Էդ էի՞ք ուզում:
Արման Աբովյանին փոխանցեք, որ 1990-ականների պատերազմի ժամանակ Թուրքիայի տարածքով հացահատիկ էր մտնում Հայաստան, որ այդ թվում նաև ինքը սովամահ չլինի: Եթե ինքը լիներ իշխանության, և՛ հաց չէինք ունենա, և՛ հաղթանակներ:
Թե բա՝ ազգային տեսլական:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: