...

Ստի՞

Ստի՞

«Բանակի զինվորը երբեք սոված չի եղել»,- այսօր խորհրդարանում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«ՉԻ». Մնում է հասկանալ, թե Օհանյանը կուշտ լինելու պնդման տակ ինչ նկատի ունի:

Մարդկային օրգանիզմն այնպես է կառուցված, որ, այո, երկու տարի չի կարող սոված մնալ: Մարդը գոնե ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան պետք է ուտի, որ սովից չմահանա:

Անգամ ամենադաժան համակենտրոնացման ճամբարներում մարդկանց ինչ-որ սնունդ տալիս են: Իսկ ինչ որակի և ինչ քանակության, հետո է երևում, երբ նույն մարդիկ տասնյակ հիվանդություններ են ձեռք բերում:

Սեյրան Օհանյանի սիրտը քննիչ հանձնաժողով է ուզում. արդեն պարզ է, թե ինչ մակարդակի քննություն է իրականացնելու: Առաջարկում ենք՝ սկզբի համար մի փոքր քննիչ խումբ ստեղծի և հարցաքննի ՊԲ-ում տարբեր տարիներին ծառայած մի 1000 հոգու: Պարզի, թե ինչ կարծիքի են Մովսես Հակոբյանի փռում պատրաստված հացի որակի մասին: 1000-ին ընտրի զուտ վիճակահանությամբ: Եվ եթե կգտնի մի 10 հոգու, որոնք կասեն, թե հացը գոնե մի 20 տոկոսով բավարարում էր հաց եզրույթին, ապա ստիպված կլինենք համաձայնել Օհանյանի հետ, թե բանակի զինվորը երբեք սոված չի եղել: Բայց եթե չգտնի, ուրեմն ճիշտ կանի հավերժ լռի այս թեմայի մասին ու վերադառնա սելֆիներ անելու պրակտիկային:

Եթե գեներալը փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը մի թեմայի հետ կապված, որին հայաստանյան ցանկացած ընտանիք առնչվել է, ապա արդեն պարզ է, թե ինչ մանիպուլյացիաների է դիմելու ավելի փակ հարցերի շուրջ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   969 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ