...

Ստոպ-կադր

Ստոպ-կադր

Կյանքից հեռացավ գեներալ Մանվել Գրիգորյանը: Մարդ, որի անվան հետ էին կապվում 1990-ականների արցախյան պատերազմի բազմաթիվ հերոսական էջեր և որը իրավամբ արժանացել էր Արցախի հերոսի կոչմանը: 

Բազմաթիվ գնահատականներ կարելի է տալ գեներալ Մանվելի գործունեությանը, լավն էլ է եղել, վատն էլ, կոնկրետ մենք իրեն հիշելու ենք արցախյան պատերազմով, բայց չենք կարող ցավով չարձանագրել, թե ինչպես էր երեկ հանրությունը բաժանվել ճամբարների. մի մասն անթաքույց հրճվում էր նրա մահով, մի մասը նրա մահվան լուրն օգտագործում էր քաղաքական մեղադրանքներ ներկայացնելու համար, կային այնպիսիները, որոնք գեներալի մահվան համար մեղավորների ցուցակ էին կազմում, թե ովքեր պետք է պատասխան տան: 

Ամբողջ Հայաստանն է այսօր այդ վիճակում. տարբեր ճամբարներ են ստեղծվել, որոնք պատրաստ են իրար կոկորդ կրծել, թեպետ Մանվելը դրա համար չէր Մարտակերտից մինչև Ֆիզուլի ճակատ պահում: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 36, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1138 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ