Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշի կատարած ուղևորության ընթացքում այցելել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի: Ալիևին ուղեկցել են առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց դուստրը` Լեյլա Ալիևան:
Մեր տեղեկություններով, Ալիևը շատ դժգոհ է մնացել Շուշի կատարած իր այցից, քանի որ այնտեղ դժգույն քաղաք է տեսել, որտեղ ապրելու համար տարրական պայմաններ չկան և անհասկանալի է, թե նման քաղաքի համար ինչո՞ւ են այդքան թեժ մարտեր ընթացել:
Իսկ ընդհանրապես, նոյեմբերի 10-ին ստորագրվեց եռակողմ համաձայնությունը: Ընդամենը 2 ամիս է անցել, և Ալիևը հասցրել է դնել Ֆիզուլի-Շուշի ճանապարհահատվածի, ինչպես նաև Ֆիզուլիում օդանավակայանի կառուցման հիմնաքարը: Ընդամենը 2 ամսում, իսկ մեր նախկին և ներկա հայրենասեր իշխանությունները 20 տարում նույնիսկ 2 բունկեր չեն կառուցել:
«Չորրորդ իշխանություն», թիվ 2, 2021
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: