...

Ստյոպա Սաֆարյանը մի հատ մոմ պիտի վառի

Ստյոպա Սաֆարյանը մի հատ մոմ պիտի վառի

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը և կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը հանդես են եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի նշանակումը ստիպում է իրենց լքել Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովը:

«ՉԻ». Քանի որ մենք առանձնապես բանի տեղ չենք դրել Վազգեն Մանուկյանի Հանրային Խորհուրդն ու չենք հետաքրքրվել նրա գործունեությամբ, մեր մտքով անգամ չի անցել, թե ինչ ունիկալ դեմքեր են լցված եղել այդ կառույցում:

Այս Արման Ղուկասյանի մասին 4-5 տարի է, ինչ լսել ենք. մի հատ մտեք, իր մտքերը կարդացեք. միայն ատելության քարոզ, անհադուրժողականություն, թշնամանք: Ինքն իրեն էլ դրել է Հայաստանում ռուսական շահերի պաշտպանի տեղ ու պայքարում է:

Պայքարում է ԱՄՆ-ի դեմ, դեսպանատան դեմ ցույց է անում, պայքարում է սեռական ու կրոնական փոքրամասնությունների դեմ, համարում է, որ բոլոր հնարավոր ու անհնար փոքրամասնությունները չարիք են երկրի համար, արգելել է պետք, դե, պարզ է, որ նաև խանգարված է Սորոսի հողի վրա: Բայց դրա հետ մեկտեղ, պաշտում է Ծառուկյանին, Սերժ Սարգսյանին, հիմա հաստատ նաև քոչարյանականների շարքերը կլրացնի: Սրանց Վազգեն Մանուկյանն է բերել Հանրային Խորհուրդ: 

Հիմա Հանրային Խորհուրդը պիտի մի հատ մոմ վառի եկեղեցում, որ այս դեմքերից պրծել է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1269 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ