...

Տափակ եռանկյունի

Տափակ եռանկյունի

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը հոդված է գրել, որտեղ նշել է. «Հայաստանի քաղաքական դիսկուրսը հայտնվել է Կարպմանի եռանկյունու մեջ։ 2018 թվականից ի վեր քաղաքական գործընթացներն ընթանում են «սևերի», ըստ Ստիվեն Կարպմանի՝ Չարագործի, Զոհի՝ ժողովրդի, և Փրկչի՝ «ժողովրդի առաջնորդ» Նիկոլ Փաշինյանի եռանկյան միջև»։

«ՉԻ». Մի ժամանակ մոդա էր շահարկել մեկ այլ դիսկուրս՝ Հայաստանի նախկին երեք ղեկավարների եռանկյունին: Իբրև թե Հայաստանը ոչ մի կերպ դուրս չի գալիս բերմուդյան այս շրջապտույտից, հետևաբար՝ տեղում երկիրը դոփում է: Եռանկյունում այս «վերսիայի» մասին նաև Ստեփան Դանիելյանն էր ժամանակին խոսում:

Հիմա դաշտում այլ իրավիճակ է, բայց էլի ինչ-որ եռանկյունի է գտել: Այսպես արտահայտվում են մարդիկ, որոնք կյանքը, քաղաքական գործընթացները դիտարկում են թշնամի-բարեկամ պրիզմայի ներքո: Բարդացնել պետք չէ. մենք ունենք այսօր լեգիտիմ իշխանություններ և չունենք ընդդիմություն, փոխարենը ունենք արյան մեջ թաթախված հակահեղափոխականներ: 

Բայց Ստեփան Դանիելյանը նման մոտեցմանը դեմ է. տարիներ շարունակ Վազգեն Մանուկյանի գաղափարներով սնվածները պարտադիր պետք է ունենան թշնամու կերպար, որ գլուխը ջարդեն: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 21, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2251 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ