...

Տարածաշրջանի ամենափրկունակն ենք

Տարածաշրջանի ամենափրկունակն ենք

ԱԺԲ ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը կոչով դիմել է հայրենակիցներին. «Պատրաստվենք ընդվզելու, հրապարակները լցնելու և քաղաքացիական անհնազանդության միջոցով կեղեքիչ համակարգին ժողովրդի կամքը պարտադրելու, որպեսզի վերջապես ձևավորենք ազգային կառավարություն»:

«ՉԻ». Ըհը, հիմա էլ սա: Հայրենիքի փրկիչների թիվը գնալով շատանում է: Դա որոշակի անհարմարություններ է ստեղծելու Հայրենիքի և քաղաքացիների համար:

Դրա համար անհրաժեշտ է կանոնակարգել հայրենիքի փրկության գործը: Պետք է հստակ ժամանակացույց ստեղծել, այն բաժանել հայրենիք փրկողներին, որ հայրենիքի փրկության գործում խառնաշփոթ չառաջանա:

Օրինակ՝ երկուշաբթի օրը հայրենիքի փրկությամբ պետք է զբաղվի միայն ԱԺԲ-ն:

Երեքշաբթի՝ Վազգեն Մանուկյանը:

Չորեքշաբթի՝ դաշնակները:

Հինգշաբթի՝  Ռոբերտ Քոչարյանը:

Ուրբաթ՝ Սերժ Սարգսյանը:

Շաբաթ և կիրակի օրերին պետք է հանգստանալ և նոր ուժերով պատրաստվել հաջորդ շաբաթ հայրենիքը փրկելու գործընթացին:

Բայց ասեք, որ այս 20 տարում ամենաշատը Հայաստանում զբաղվել են հայրենիքի փրկությամբ: Ուրիշ տեղերում միամիտները զբաղվում էին պետություն պահելով ու զարգացնելով: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   719 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ