...

«Թավշյա յոնջա»

«Թավշյա յոնջա»

Այսօր՝ կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց բոլորին Արցախում տեղի ունեցած ընտրությունների կապակցությամբ: Նա այդ ընտրությունները որակեց իբրև բարձր որակի ընտրություններ:

«ՉԻ». Ժամանակին Նիկոլ Փաշինյանը շատ դիպուկ խոսք ուներ՝ եվրոյոնջաներ: Ուրեմն այս եվրոյոնջաները գալիս էին Հայաստան, դիտարկում ընտրությունները, ֆիքսում ինչ-որ խախտումներ, բայց հաջորդ օրը մեզ բոլորիս շնորհավորում էին բարձր որակի ընտրությունների համար և հայտարարում, որ մի քայլ առաջ ենք արել:

Մարտունու քաղաքապետը փակում է քաղաք մտնող ճանապարհները և չի թողնում, որ այնտեղ հանրահավաք անցկացնեն, ընտրողները մասսայական նկարում են իրենց քվեաթերթիկները, որպեսզի հետո ստանան ընտրակաշառքները, թեկնածուներից մեկը վարկեր է բաժանում, բայց «եվրոյոնջա» արտահայտության հեղինակը դա չի տեսնում, փոխարենը ուրախանում է մասնակցության թվով՝ այն որակելով աննախադեպ:

Մինչդեռ Արցախում միշտ էլ բարձր է եղել մասնակցության թիվը, և դրանում որևէ աննախադեպ իրողություն չկա: Աննախադեպը ուրիշ տեղում է: Աշխարհում ոչ մի տեղ ընտրություններ տեղի չեն ունենում, իսկ Արցախում, Հայաստանի իշխանությունների հովանավորությամբ, տեղի է ունենում ազգաբնակչությանը աննախադեպ վտանգի ենթարկելու միջոցառում:  

Առիթ լինի, պետք է եվրոյոնջաներին ներկայացնել Արցախի ընտրությունների որակը և Նիկոլ Փաշինյանի գնահատականը: Հաստատապես կծնվի նոր որակում, օրինակ այսպիսին՝ «թավշյա յոնջա»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1942 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ