...

Թեթև տարեք

Թեթև տարեք

Դերասան և հաղորդավար Գնել Սարգսյանը գրել է. «ԱՄՆ դեսպանը գնում ա Տեղ համայնք, տեղում ծանոթանալու լարվածությանը, ՌԴ դեսպանը գնում ա Լևոն Տեր-Պետրոսյանի տուն, եսիմ ինչ քննարկելու...»:

«ՉԻ». Քանի որ Գնել Սարգսյանը միջակ դերասանից վերածվել է իշխանության սիրելի քարոզիչներից մեկի և ամեն օր եթերից եսիմինչեր է խոսում, արժե մի տողով անդրադառնալ:

Ուզո՞ւմ եք ասենք, թե ինչ կլիներ, եթե ՌԴ դեսպանը գնար Տեղ համայնք, իսկ Առաջին նախագահի հետ հանդիպեր ԱՄՆ-ի դեսպանը:

Այդ դեպքում սույն քարոզիչը կգրեր. «ՌԴ դեսպանը ձևական այց է կատարում Տեղ համայնք, իբր մտահոգված է այնտեղ ստեղծված լարված իրավիճակով, որը հենց իրենց պատճառով է ստեղծվել, իսկ ԱՄՆ-ի դեսպանը Տեր-Պետրոսյանի հետ քննարկում է լուրջ աշխարհաքաղաքական հարցեր, որի կիզակետում Հայաստանի ապագան է»: 

Բայց եթե ԱՄՆ-ի դեսպանը երկրորդ անգամ հանդիպեր Առաջին նախագահի հետ, մեր քարոզիչն արդեն ուրիշ բան էր գրելու. «Ինչո՞ւ է ամերիկյան դեսպանը հանդիպում մի մարդու հետ, որը այս պարտությունների հիմքն է դրել: Մի՞թե ամերիկացիները չեն հասկացել, որ ռևանշը բացառված է, և իզուր են ջրերը պղտորում»: 

Հ.Գ. Տեր-Պետրոսյան – դեսպան հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ նշված է. «Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրներին»: Փաստորեն, Գնել Սարգսյանի համար Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրները եսիմինչեր են:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   906 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ