...

Տիկին, մոռացեք կուսակցական հայրանունը

Տիկին, մոռացեք կուսակցական հայրանունը

«Թե ինչո՞ւ Նիկոլը հարկ համարեց լայվով նորից խոսել Արցախի մասին, մեկ ինքը գիտի, մեկ՝ նրա պապան (կամ՝ պապաները, որ շտապեցնում են և դրդում կոնկրետ քայլերի) մեկ էլ մենք բոլորս, ովքեր երբեք, երբեք, երբեք թույլ չենք տա, որ Արցախի հարցը դառնա այն որբի գլուխը, որն ով ուզի, ոնց ուզի խուզի, մեր հասարակությունը նրանց այնպես կխուզի, որ անգամ տարաբնույթ ուսապարկերը չեն հասցնի օգնության հասնել»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«ՉԻ». Տիկին նախկին պատգամավորուհին գոնե պապաների մասին չխոսի: Պապա ուներ հանրապետականը, դա մենք չենք ասում, Շարմազանովն է ասել: Եվ որքան շուտ մոռանան այդ պապային, այնքան շուտ կսկսեն հասկանալ, թե ինչու հանրությունը մերժեց իրենց պապային: Իրենց պապան էր, որ ցանկանում էր Արցախի ազատագրված տարածքները նվիրաբերել Ադրբեջանին: Իրենց պապան էր, որ Ակնան ճանաչում էր ոչ հայկական հայրենիքի մաս: 

Հասարակությունը անցած տարի հստակ ցույց տվեց, որ Արցախը որբի գլուխ չէ և ամեն մի ղումարբազ իրավունք չունի նրա վրա խաղադրույքներ կատարել:

Մարգարիտ Եսայանը պետք է ամեն օր մոմ վառի, որ Փաշինյանն այսպես է հակադարձում իրենց բանսարկություններին: Բայց կարող է մի օր հասարակության համբերությունը լցվի և ոչ մի «ես սխալ եմ, Նիկոլը ճիշտ» կարգի խոստովանություններ չփրկեն ոչ իրենց և ոչ էլ իրենց պապային:

Եսայանը արդեն մեկ անգամ փոխել է ազգանունը, ժամանակն է փոխի նաև կուսակցական հայրանունը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1441 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ