...

Տիկին Զոհրաբյան ջան, մի քիչ ուշադիր եղիր՝ խոսքդ հեչ գործ չի

Տիկին Զոհրաբյան ջան, մի քիչ ուշադիր եղիր՝ խոսքդ հեչ գործ չի

Նաիրա Զոհրաբյանը հերթական գրառումն է արել՝ նախ արձանագրելով, որ երկրում կա ատելության աննախադեպ մթնոլորտ և դատապարտել դրա տարածումը: Ահա գրառման ամբողջ տեքստը: 

«Ժամանակի հետհաշվարկը սկսված է
Եվ չնայած ժողովրդական լայն մասսաներին հետևողականորեն մատուցվող պոպկորնը, որ հետհեղափոխական Հայաստանում չկա ատելության խոսք, չկա անհանդուրժողականության մթնոլորտ, չկա բևեռացված հասարակություն ու չկան ֆեյք-մանուֆակտուրաներ, ատելության խոսքը իմ վստահ համոզմամբ այլևս պետականությանն ուղղված լուրջ մարտահրավեր է, և ոչ միայն Հայաստանում։ Ստրասբուրգում քննարկեցինք մամուլի և լրատվամիջոցների ազատության և անվտանգության խնդիրները, «ֆեյք նյուզերի» և ատելության խոսքի մարտահրավերները։ Ես պնդում եմ Ստրասբուրգում հնչեցրած իմ խոսքը, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի խոսելու ժողովրդավարությունից, եթե հասարակությունը բաժանված է հակամարտող ճամբարների և բոլորը բոլորի դեմ օգտագործում են «ատելության խոսքի մասսայական ոչնչացման» անթույլատրելի բոլոր հնարավոր զենքերը։
«Հորդոր» բառից ալերգիա ունեմ, ուստի չեմ հորդորում, ուղղակի ասում եմ՝ կասեցրեք էս բարոյալքումը, որովհետև ժամանակի հետհաշվարկը սկսված է ու որևէ մեկը չի «պլստալու» իր բաժին պատասխանատվությունից՝ անկախ զբաղեցրած պաշտոնից»։

«ՉԻ». Ինչ խոսք, միայն կարելի է ողջունել տիկնոջ հետևողական պայքարը ատելության մթնոլորտի դեմ: Ճիշտ է, ատելության մասին խոսում են միայն նախկին ռեժիմի կողմնակիցները, բայց տիկին Զոհրաբյանը նախկին ռեժիմից չէ, նա ներկայացնում է այն ուժը, որը ջուր է բերել հեղափոխությանը:

Ինչևէ, կասկածի տակ չդնելով Զոհրաբյանի՝ ատելության դեմ պայքարելու անկեղծությունը, հորդորում ենք իրեն միայն ստատուս գրելով չբավարարվի, այլ նաև հեռացնի բոլոր այն քոմենթները, որ զետեղվում են իր գրառման ներքո: Դրանք կլասիկ ատելության կոչեր և որակումներ են պարունակում: Ներկայացնենք դրանցից մի քանիսը.

Mikael Sarkisyan. Նիկոլի փողոցային խուժանի ժարգոնի մեջ, երկու գրական հայերենով բառ կա, կոռուպցիա ու երազախաբություն, դե դատեք ըստ Ֆրեյդի, ում ձեռքն է ընկել իշխանությունը:

Արամ Գրիգորյան. Ստրասբուրգում երբ երկաթյա տիկին Զոհրաբյանը մոտենում է լսափոխին ամբողջ ադրբեջանական կազմը սարսափում է, բայց էս սորոսական տրանսգենդերների մեջ դեռ թփրտացողներ կան: Այո համամիտ եմ տիկին Զոհրաբյանի հետ էդ թփրտացողների ապագան ես տեսնում եմ մշուշում:

Narek Karapetyan. Իմ քայլի ավագանու անդամները մեկը մյուսից անծիկվառ են, դրանց հանես տանես դնես շկաֆի վրա հա։ Ապրեք արձագանքի համար, կապ չունի որ կողմի հանդեպ ա էս քայլերը, Դուք մարդու իրավունքի պաշտպան եք ու մնում եք Ձեր դիրքերում տիկին Նաիրա։

Արմեն Բադեյան. Tikin Zohrabyan jan Dug ed qpi chat shalvarov txegich lav Txaes

Naira Zohrabyan. Արմեն Բադեյան ջան ջան:

Մի խոսքով, ջանեջան, տիկին Զոհրաբյան ջան, մի քիչ ուշադիր եղիր՝ խոսքդ հեչ գործ չի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1613 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ