ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ հունիսի 22-ին՝ Սահմանադրության փոփոխությունների արտահերթ նիստին մասնակցել են «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավոր, որոնց մոտ հաստատված է եղել կորոնավիրուս, ասել է. «Եթե դա իրականությանը համապատասխանում է, համարում եմ ուղղակի անբարո, ամոթալի քայլ»:
«ՉԻ». Համաձայն ենք Նաիրա Զոհրաբյանի հետ: Եթե դա իսկապես ճիշտ է, ապա պատկան մարմինները պետք է դրանով զբաղվեն: Թեպետ, չգիտենք՝ ո՞նց պետք է դա ստուգեն: Լուրը հիմնականում տարածում են քոչարյանական լրատվամիջոցները, իսկ դա արդեն առնվազն 63 տոկոսով սուտ է:
Բայց մեզ ուրիշ բան է հետաքրքրում. Նաիրա Զոհրաբյանը անբարո ու ամոթալի համարո՞ւմ է այն հանգամանքը, որ ԲՀԿ բազմաթիվ պատգամավորներ առանց դիմակների գնացել ու ԱԱԾ-ի շենքի դիմաց միտինգ էին անում: Որ ԲՀԿ-ի որոշ պատգամավորներ կոչ էին անում դիմակներ չկրել:
Արդյո՞ք անբարո չէ, որ այդ միտինգներից հետո ԲՀԿ պատգամավորները հերթով վարակվում են կորոնավիրուսով: Այսինքն, միտումնավոր դիմակներ չեն կրել, վարակվել են, իրենք էլ իրենց հերթին վարակել են, ու այդ թեմայով ղազագիր ստորագրածի պես ձայն չեն հանում: Դե, եթե «Իմ քայլի» դեպքում անբարո է, ձեր դեպքում էլ է անբարո:
Ընդ որում՝ ԲՀԿ-ի դեպքում անբարոյականությունը հաստատված է: Տեսանյութերը կան, փաստերը կան, իրենք էլ չեն հերքում: Այսպես, դուխով ժողովուրդ էին, պրոոբլեմ չունեին, դիմակ կրելը իրենց համար «զապադլո» էր: Ձեր վարակվելն է «զապադլո»: