...

Ճիշտը Ամերիկյան կուսակցությունն է

Ճիշտը Ամերիկյան կուսակցությունն է

Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «27 պատճառ կա քվեարկելու Եվրոպական կուսակցության օգտին՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, և ԵՄ ևս 23 երկրներ»:

«ՉԻ». Տես, որ չեն ֆայմել՝ ստեղծեն Աֆրիկյան կուսակցություն. այդ կուսակցության օգտին քվեարկելու առնվազն 50 պատճառ կլիներ: Կամ՝ Չինական կուսակցություն. 1.5 միլիարդ պոտենցիալ դաշնակից կունենայինք:

Ինչպե՞ս բացատրես այս մարդկանց, որ կուսակցության անունը բավարար չէ այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի հետ ասոցացվելու համար: Այդպես լիներ, միակ կուսակցությունը պետք է լիներ Հայաստանի Ամերիկյան կուսակցությունը, քանի որ հայաստանցիների գերակշիռ մասի երազանքն է դառնալ ԱՄՆ քաղաքացի:

Մի խոսքով, եթե ժողովուրդն այս անգամ ձայն չտա Եվրոպական կուսակցությանը, առաջարկում ենք հաջորդ անգամ մասնակցել Ամերիկյան կուսակցություն անվանումով: Կարգախոսն էլ կարող է լինել՝ «Պատերազմ հայտարարենք ԱՄՆ-ին և արագ հանձնվենք»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   587 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ