ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը` անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, ասել է. «Մահաբերության ցուցանիշը մեզ մոտ բարեբախտաբար ցածր է, ամբողջ աշխարհում միջին մահաբերության ցուցանիշից»:
«ՉԻ». Մի ժամանակ պանդեմիայի ծավալներով Վրաստանի ու Ադրբեջանի հետ էինք համեմատվում: Իսկ հիմա մեր վերջին հույսը մահաբերության համաշխարհային միջին ցուցանիշներն են: Բախտներս առայժմ բերում է. «ընդամենը» 229 մահվան դեպք ունենք:
Ու 229 մահվան դեպքը ներկայացվում է որպես դրական ցուցանիշ, բարեբախտություն: Մի ամբողջ հանձնաժողովի նախագահի շուրթերով:
Մենք չենք կասկածում մեր բժիշկների, մասնագետների պրոֆեսիոնալ ունակությունների վրա: Մենք գիտենք, թե արդեն երեք ամիս է մեր առողջապահական համակարգի ներկայացուցիչները ինչ տանջանքներ են կրում, ինչպես են հյուծվել անքուն գիշերներից: Կարելի է ասել՝ խոնարհվում ենք նրանց առջև:
Բայց մենք խիստ կասկածում ենք մեր իշխանությունների շատ ներկայացուցիչների պրոֆեսիոնալ ունակությունների վրա: Բարեբախտություն կլիներ, եթե պանդեմիայի մեր թվերը համադրելի լինեին մեր պես երկրների, մեր հարևան երկրների ցուցանիշների հետ: Հայաստանի համար 229-ը սարսափելի մեծ թիվ է, դա բարեբախտություն չէ, այլ դժբախտություն:
Չի լինի՞, որ քիչ խոսեք, կամ ընդհանրապես չխոսեք:
Թեմայի վերաբերյալ տեսանյութը չի կորցրել իր արդիականությունը:
.
Опубликовано Ինչպես է դա եղել Среда, 3 июня 2020 г.