Ամենախոշորամարմին քաղաքական գործիչը ակտիվացել է ու վա-բանկ է գնում: Պատկերացնո՞ւմ եք: Նա` ում ցանկացած պահին Սերժը ու մաֆիան բամփում էին ու հիմա էլ բամփում են ու բամփելու են:
Ահա նա` Գագիկ Նիկոլայևիչը «վերադարձել է» քաղաքական դաշտ, և հանուն ազգիս փրկության, իշխանության ու Նիկոլի հրաժարականն է պահանջում: Բամփվածը: Հրապարակային երկու քաղաքական-ընդդիմադիր բևեռ ունենք այլևս` Վանեցյանը և Ծառուկյանը: Ծառուկյանը` նաև պառլամենտական: Ցնծա՛, բյուր վիշապ Հայաստան աշխարհ: Եվ դուրս է լողում բոլորիս քաջ հայտնի կոմպրոմատը` բռնաբարություն, խմբակային: Եվ ես վստահ եմ, որ դուրս է լողում ամենևին ոչ իշխանական մամուլի ջանքերով: Դուրս է լողում եթե ոչ բացառելու, ապա սաստիկ դժվարացնելու Ծառուկյանի խուսափելը քաղաքական պայքարից: Քանի որ խոշորամարմին ու ֆիզիկապես գերհզոր Ծառուկյանի վրա էլի, «արդեն քաջ անհայտ» կոմպրոմատ կա, որից շատ վատ հոտ է գալիս: Բազմաշերտ կոմպրոմատ: Ասում եմ ոչ այնքան այն պատճառով, որ գիտեմ, այլ այն պատճառով, որ մեթոդաբանությունը դասական կա-գե-բե-ական է և Սերժինն է: Հասարակությունս թերագնահատել է, խիստ է թերագնահատել Սերժին: Եվ քանի որ սարսափելի վախկոտ է կորցնելու լիքը բան ունեցող խոշորամարմինը, նա հիմա ոչ այնքան Նիկոլից, որքան իր մշտնջենական կլասիկ ֆոբիայից` Սերժից է սարսափում և գնում է վա-բանկ Նիկոլի դեմ: Սերժը փաստորեն դասական, իշխանությունն ինքն իրեն փոխանցելու խաղ է խաղում իր հրաժարականի օրվանից սկսած: Ինքն իրեն` Միշիկին: Ու մինչ Նիկոլին «գեղեցկություն, գանձ ու գահ» են կերցնում հին-նոր օլիգարխներից ոմանք` լֆիկը, գռզոները, տաշիր եղբայրները, նուշիկյանները, վարդանյանները և էլի ոմանք ու շատերը, նրանց մեջքի հետևում «ԲՆԱՎ ՉԵՆ ԵՐԵՎՈՒՄ» Աղվան-մարդասպանն ու Սերժը` փեսիուս կլեյ Միշիկով:
Հակոբ Գրիգորյան