Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ժամանակին մաթեմատիկական օլիմպիադայում փայլուն արդյունքներ է ունեցել, ֆեյսբուքյան մի օգտատեր էլ չի ալարել՝ փնտրել ու բացահայտել է, որ իրականում այդ «փայլուն արդյունքն» այն է, որ Վահան Քերոբյանը 175 մասնակիցների մեջ զբաղեցրել է 163-րդ տեղը։
Այս փոքրիկ դրվագը ցույց է տալիս, որ խցանումների և տնտեսական աճի ուղղակի փոխկապակցվածության մեր լավագույն գիտակը մաթեմատիկայից չի փայլում, բայց փոխարենը՝ որպես մենեջեր և գովազդի մասնագետ լավագույնն է։ Մարդն ընդամենը մի հրապարակմամբ հասավ միանգամայն կանխատեսելի արդյունքի։ Ապացուցեց, որ ինքը նախ՝ առանձնապես չի փայլում ինտելեկտով, և երկրորդ՝ սուտասան է։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության տեսանկյունից իդեալական է, կարելի է ասել՝ նույնիսկ անձեռնմխելի։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում նման գտնված երևույթից չի հրաժարվի։
Իսկ «բացահայտումը» հրապարակողները ճիշտ կանեն՝ Քերոբյանից գումար պահանջեն թաքնված գովազդի համար։