...

Վահանով կամ Վահանի վրա

Վահանով կամ Վահանի վրա

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է երեխաների թերսնվածության հարցին ու հայտարարել, թե «խնդիրը սխալ ուտելու մեջ է, այլ ոչ թե քիչ ուտելու․․․ պետությունը կներկայացնի ճիշտ սնվելու քարտեզ, որտեղ նշված կլինի, թե ինչը երբ պիտի ուտեն»։

Լավ է, իհարկե, որ Վահան Քերոբյանը շարունակում է զվարճացնել հասարակությանը, բայց լավ կլինի՝ ճիշտ սնվելու քարտեզն ու ինչը երբ ուտելու ուղեցույցը նրան չվստահեն։ Թե չէ կառավարության անունից կորոշի, որ պիտի ուտել միայն այն, ինչ տեղ կհասցնի menu.am-ի առաքիչը, ընդ որում՝ պիտի ուտել «չայեվո» թողնելուց առավելագույնը երկու րոպե անց։ 

Բայց Վահան Քերոբյանի վրա ծիծաղել չարժե։ Դեռ հարց է՝ ավելի շատ Նիկո՞լն է Վահանի միջոցով ծիծաղում ժողովրդի վրա, թե՞ ժողովուրդն է ծիծաղում Վահանի վրա։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   658 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ