...

Վանեցյանը վերջնականապես բացահայտվեց

Վանեցյանը վերջնականապես բացահայտվեց

Երեկ Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի հետ սինխրոն ելույթ ունեցավ նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե վտանգ ներկայացնում  է արդյոք Սորոսի գրասենյակը  Հայաստանի համար՝ կարճ պատասխանեց՝ այո:

«ՉԻ». Նույնքան կարճ կարելի է արձագանքել՝ Վանեցյանը իրեն նույնացրեց մարգինալ այն խմբակների հետ, որոնք հանրությանը փորձում են մանիպուլացնել: Ինքն այլևս այն խմբի անդամ է, որ փորձում են նախկիններին փրկել արդարադատությունից, մոգոնում են մտացածին օրակարգեր և վտանգներ:

16 ամիս սույն անձնավորությունը աշխատեց ԱԱԾ պետ, առիթ-անառիթ երևաց տեսախցիկների առջև, ամենաչնչին բացահայտումները լսեցինք իր շուրթերից, ինչո՞ւ մեկ անգամ չբարձրաձայնեց Հայաստանին սպառնացող այդ վտանգի մասին: Ինչու ԱԱԾ-ն որևէ բացահայտում չարեց Սորոսի Երևանյան գրասենյակի վերաբերյալ:

Ինչու էր հաճույքով համագործակցում և տեղեկատվություն ստանում իշխանության այն պատգամավորներից, որոնք ժամանակին համագործակցել էին Սորոսի գրասենյակի հետ: Վանեցյանի նշանակումը գործող իշխանության կոպտագույն սխալն էր կադրային քաղաքականության մեջ: Սխալ, որ շատ թանկ արժեցավ իրական բացահայտումների և նախկինների հանցագործությունների բացահայտման առումով: Կորցվեց թանկ ժամանակ, որի ընթացքում նախկինները մաքրեցին շատ հետքեր և վերախմբավորվեցին:

Եթե ներկայիս ԱԱԾ-ն չի շարունակում նախկին գործելաոճը, պետք է շատ արագ բացահայտի Վանեցյանի և նախկինների համատեղ գործունեության բիզնես ոլորտները և ներկայացնի հանրությանը:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5092 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ