...

Վանոն ձեզ ի՞նչ ընկեր

Վանոն ձեզ ի՞նչ ընկեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն ասել է, որ Վանո Սիրադեղյանի աճյունը չի ամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում, քանի որ կան մի շարք հանգամանքներ. «Մենք այդ հանգամանքները քննարկել ենք, հաշվի առել դրանք և որոշում կայացրել։ Վանոն իմ ընկերն էր, Նիկոլ Փաշինյանի և շատ այլ մարդկանց ընկերն էր»:

«ՉԻ». Ինչ որ չենք հիշում, որ իր վերջին ասուլիսում Փաշինյանը Վանո Սիրադեղյանին իր ընկերը համարեր: Տենց, մի կես բերան ասաց, որ հետը մի քիչ շփվել է գործի բերումով: Ընդ որում, ամեն բառը լավ ծանրութեթև անելուց հետո էր ասում, որ հանկարծ լայքերը չպակասեն: Ավելի պատրաստված էր այդ թեմային, քան Հայաստանի վիճակի հետ կապված թեմաներին:

Գոնե դա մի ասեք: Ընկեր: Դուք ի՞նչ ընկեր Վանո Սիրադեղյանին: Դուք ավելի լավ է ասեք, թե այդ ի՞նչ հանգամանքներ են եղել, որ խանգարել են ձեզ որոշում կայացնել: Ալի՞ևն էր արգելել, Պուտի՞նը, թե՞ ԵԱՀԿ-ն: Թե՞ սպառնացել են հեղաշրջում անել: Ո՞վ կամ ի՞նչն է խանգարել:

Մեզ թվում է, որ միակ խանգարող հանգամանքը Վանոյի մեծությունն էր, որը Փաշինյանի մոտ թերարժեքության գերսինդրոմ էր առաջացնում: Ոնց որ ժամանակին՝ Քոչարյանի մոտ: Նա էլ էր ասում՝ Վանոն իմ ընկերն է, երբ դա անհրաժեշտ էր կարիերա անելու համար: Հետո տեսանք՝ ոնց ուրացավ այդ ընկերությունը:

Մի ասեք՝ Վանոն իմ ընկերն է: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2282 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ