...

Վերին աստիճանի Առաքելական եք

Վերին աստիճանի Առաքելական եք

Տեր Հարություն քահանա Ավագյանը գրել է. «Գյումրի և Գորիս քաղաքներում հաղթում են Հայերը: Տա Աստված, որ երկաթե մանդատով կոտրած շերեփը մեջտեղ չընկնի»:

«ՉԻ». Կաթողիկոս Գարեգին Բ, ասելու բան չունե՞ք: Ասում եք՝ եկեղեցին հայ ժողովրդի միասնականության գրավականն է, խորհրդանիշն է, եսիմինչը... նման գրառումները ոնց եք կարծում՝ համախմբո՞ւմ են ժողովրդին, թե՞ պառակտում:

Այսինքն՝ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորի ասելով՝ Դիլիջանում, օրինակ, թուրքերն են հաղթել կամ ուզբեկները, բայց հաստատ՝ ոչ հայերը: Հետևաբար, ովքեր ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ներկայացուցիչներին են ընտրել, նույնպես ուզբեկ են կամ ուգանդացի, բայց հայ չեն: 

Գուցե Եկեղեցին սկսել է նոր առաքելությա՞մբ հանդես գալ. զտել հայերին՝ ըստ քաղաքական կողմնորոշումների: Ասեք՝ իմանանք: 

Բայց որ մեկը որևէ հոգևորականի կամ Կաթողիկոսի մասին մի հատ թթու խոսք ասի, վրա կտան. ո՞նց, աստծո օրհնյալներն են, սուրբ են.. աստվա՞ծ է ձեզ օրհնել ազգը պառակտել:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   677 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ