...

Թալինում պետական ինստիտուտները լավ էլ կայացել են

Թալինում պետական ինստիտուտները լավ էլ կայացել են

Թալինի ավագանու ընտրություններին մասնակցած և կոալիցիա կազմած ընդդիմադիր երեք ուժերից մեկի մի քանի ներկայացուցիչների բերման են ենթարկել ոստիկանություն, մյուս ուժը հրաժարվել է մանդատներից, և արդյունքում՝ ամենայն հավանականությամբ համայնքապետ կդառնա ՔՊ ներկայացուցիչը։

«ՉԻ»․ Չհասկացանք, բա ասում էիք՝ «պետական ինստիտուտները չեն կայացել»։ Փաստորեն Թալինում լավ էլ կայացել են։ Ոստիկանությունով, կրիմինալով-բանով լավ էլ համագործակցում ու նույնիսկ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն են խմբագրում, այսինքն՝ նաև հավելյալ գործառույթներ են իրականացնում։ Իսկ թե կոնկրետ ինչի համար են բերման ենթարկել այդ մի քանի ընդդիմադիրներին՝ բացարձակապես էական չէ։ Ուրիշ բան որ չլինի՝ «Իշխանությունների բնականոն գործունեությանը խոչընդոտելու» մեղադրանքը կա ու կա։ Եթե այնքան լկտիություն են ունեցել, որ մասնակցել են ընտրություններին ու ահագին ձայն ստացել, նրանց տեղը մեկուսարանում է։ Չնայած՝ կարելի էր նաև բավարարվել ասֆալտին փռելով։ Հյուսիս-հարավ մայրուղու Թալինի հատվածը կարծես թե շահագործման է հանձնվել։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   891 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ