...

Հաղթել են՝ միայնակ մնալով

Հաղթել են՝ միայնակ մնալով

Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։ Միանգամից փաստենք, որ արդյունքների բազմազանության ֆոնին բավականին զավեշտալի է Արմավիրի գործող քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան գրառումը։ Վերջինս տեղեկացրել է, որ Արմավիրում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Ընտրության մասնակիցների 91% կողմ, վավեր ձայների 94% կողմ արդյունքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր` թվով 27 մանդատները»,- նշել է քաղաքապետը:

Ոչ վաղ անցյալում Փաշինյանը հայտարարում էր, թե աշխարհը պետք է ուսումնասիրի Հայաստանի թավշյա հեղափոխությունը՝ հասկանալու, թե ինչպես կարելի է առանց մեկի քթից անգամ արյուն բերելու հաղթել տոտալիտար ռեժիմին։ Կարծում ենք՝ աշխարհը մեզանից պետք է սովորի նաև, թե ինչպես կարելի է հաղթել այն պարագայում, երբ մրցակիցներ կամ հակառակորդներ չունես։ Այո, այո, Արմավիրում ընտրության միակ մասնակիցը հենց «Քաղաքացիական պայմանագիրն» է եղել, և ինքն էլ հաղթել է։ Զավեշտալի է։ Հավելենք նաև, որ ՔՊ-ն ութ հազարից ավելի կողմ ձայն է ստացել։ 577 քաղաքացի էլ դեմ է քվեարկել։ Ի դեպ՝ այստեղ ավելի շատ կարևոր է ոչ այնքան ութ հազար ձայնը, որքան «դեմ»-ի ցուցանիշը։ Ինչո՞ւ, որովհետև 577 մարդ չի ալարել, համարյա վճռված ելքով ընտրության է մասնակցել՝ հայտնելու իր քաղաքացիական դիրքորոշումը, այն է՝ ոչ ասելու ՔՊ-ին։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1345 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ