...

Սևանա լճի դարպասներից էլ զրկվեցին

Սևանա լճի դարպասներից էլ զրկվեցին

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները բոյկոտել են ՏԻՄ ընտրությունները: Այս երկու բնակավայրերում ընտրություններին մասնակցությունը զրո է եղել:

Սրանով բնակիչներն իրենց բողոքն են հայտնել համայնքների խոշորացման ծրագրի դեմ, որի արդյունքում Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։
Ծովագյուղ համայնքում ընտրելու իրավունք է ունեցել 2927 քաղաքացի, իսկ Սեմյոնովկայում՝ 195։

«ՉԻ». Եթե Սյունիքը համարվում է Հայաստանի դարպասը, ապա Ծովագյուղը՝ Սևանա լճի դարպասն է: Երկու դարպասներից էլ իշխանությունները զրկվեցին ՏԻՄ ընտրությունների արդյունքում: 

Ամբողջ հանրությունը հիացել է ծովագյուղցիների և սեմյոնովկացիների դեմարշից: Մեկը նույնիսկ գրել էր, թե եկեք Ծովագյուղի գյուղապետին վարչապետ դնենք, ավելի դուխով մարդ դուրս եկավ: 

Շարմազանովն էլ գրել էր, թե «Ապարանի և Վանաձորի ընտրությունները ցույց տվեցին, որ Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսների ժառանգներն արժանի են իրենց պապերին»: Արդար չի. բա ծովագյուղցինե՞րն ում ժառանգներն են, ո՞ւմ են արժանի: Ինչի՞ չեք ասում, որ Աշոտ Երկաթի ժառանգներն են: Աշոտն էր, չէ՞, Ծովագյուղի կողմերում արաբներին փրթել: 

Ու մեկ էլ, հանուն արդարության, ծովագյուղցիների այս դեմարշը միակը չէ մեր պատմության մեջ: Հիանալիս հիացեք նաև Ձորակապ գյուղի բնակիչներով, որոնք 2003 թվականի նախագահական ընտրություններում ոչ մի ձայն չտվեցին Ռոբերտ Քոչարյանին: Ու ասենք ձեզ՝ ձորակապցիների արածն ավելի մեծ խիզախություն էր պահանջում՝ հաշվի առնելով, թե բիրտ ուժի և ահաբեկման ինչ մթնոլորտ էր այն ժամանակ տիրում: Մարդիկ երդվեցին, որ ոչ մի ձայն չեն տա ու երդումը կատարեցին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2479 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ