...

Բարով վայելեք ուրացողի խարանը

Բարով վայելեք ուրացողի խարանը

Մասիս համայնքի իշխանական թեկնածու, ԵԿՄ Մասիսի մասնաճյուղի անդամ Սայեն Հայրապետյանը այն հարցին՝ նորմա՞լ է, որ երկրապահը մաս է կազմել հողերը հանձնած իշխանությանը և հանդիսանում է նրա ներկայացուցիչը, պատասխանել է. «Ո՛չ, ընդդիմությունն է հանձնել՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած այդ ստորագրությունը եղել է, որ հանձնեն հողերը»:

«ՉԻ». Չկպավ, ախպեր ջան: Հանուն Նիկոլի, հանուն Մասիսի քաղաքապետի պաշտոնի մարդն ուրացավ իր իսկ անցած մարտական ուղին, իր մարտական ընկերներին, հաղթանակը ապահոված հրամանատարներին, բայց... չկպավ: 

Դա էլ չօգնեց... պարտվեց Դավիթ Համբարձումյանին: Ու հիմա Սայենը մնաց կոտրած տաշտակի առջև: Այսինքն՝ առանց քաղաքապետի պաշտոնի և հեղինակության: Գումարած դրան՝ ուրացողի խարանն էլ շալակած ման է տալու մինչև ապագա: 

Ընդ որում՝ գալու է այդ պահը, երբ Սայենն ու իր նմանները խարանը ջնջելու համար ունեցվածքն էլ կծախեն, միայն թե մոռացվի, թե ինչ են ասել հողերը հանձնելու մասին: Դա էլ չի օգնելու: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1464 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ