...

Վերջում կմնան վրաններում գրանցված հաստիքային ցուցարարները

Վերջում կմնան վրաններում գրանցված հաստիքային ցուցարարները

Հայրենիքի փրկության շարժումը ըստ էության մերժել է Արմեն Սարգսյանի խորհրդակցություն անցկացնելու հրավերը: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ կմասնակցեն միայն իրենց օրակարգով: Այն է՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«ՉԻ». 2018 թվականին, երբ փողոցներում հավաքվում էին տասնյակ հազարավոր ցուցարարներ, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը առանց նախապայմանների ու նախնական օրակարգի գնաց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման:

Հիմա 1000-ից 5000 մարդ է հավաքվում, բայց Վազգեն Մանուկյանը և մյուսները նախապայմաններ են առաջադրում: Սա լավագույն ցուցիչն է, որ այդ ուժերը մտահոգված չեն ստեղծված իրավիճակով և մտադրություն չունեն լուծելու ներքաղաքական ճգնաժամը:

Ընդդիմության առաջնորդները թերևս չեն կարողանում հասկանալ, որ որքան ավելացնում են ռադիկալ հռետորաբանության գրադուսը և որքան ավելի կտրուկ քայլեր անելու պատրաստակամություն են հայտնում, այնքան պակասում է իրենց աջակիցների թիվը:

Փետրվարի 20-ին չկային կոչեր, որ բանակը պետք է գա և վերցնի իշխանությունը, այդ օրը դեռևս չէին շրջափակել խորհրդարանի շենքը և կարողացան մեկ տասնյակ հազարից ավել մարդ փողոց հանել: Հիշյալ գործողություններից հետո, ինչպես վերևում նշեցինք, փողոց է դուրս գալիս ընդամենը մի քանի հազար մարդ:

Բացառված չէ, որ խորհրդակցություն անցկացնելու հրավերը մերժելուց հետո փողոցում մնան Մանուկյանը, Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը և վրաններում գրանցված «ցուցարար աշխատակիցները»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1090 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ