...

Վերջը դարձավ արտակարգ և լիազոր «նայող»

Վերջը դարձավ արտակարգ և լիազոր «նայող»

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հաստատել է օդում տարածված այն լուրերը, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարող է նշանակվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ:

«ՉԻ». Սկզբից գրել էին, որ ԶՊՄԿ տնօրեն է նշանակվելու, հետո կառավարությունը պարզաբանեց, որ չէ, հլը որ տնօրենների խորհրդի անդամ, մի քիչ թող նոր տեղը պնդացնի, հետո կերևա: 

Իրականում արտառոց բան չի եղել. ընդամենը կոմբինատում նախկին իշխանության արտակարգ և լիազոր «նայող» Վահե Հակոբյանին փոխարինել է նոր՝ ներկայիս իշխանության «նայողը»: Դե, ԶՄՊԿ-ն Հայաստանի ամենայուղոտ պատառն է, այդ պատառից չօգտվելը համարյա ծանր մեղք է, ինչպես նաև «պրեստիժի» հարց է: Նախկինները կարող էին, մենք չե՞նք կարող:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ սրա մասին մի 50 օր առաջ արդեն գրել էին, որ Տիգրան Ավինյանին գործուղելու են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Նույնիսկ նեղ-թիմային փակ քննարկումների մանրամասներն են 5 րոպե հետո բոլորին հայտնի դառնում:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1517 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ