««Անկեղծ ուզում եմ ներողություն խնդրել իմ վրացի գործընկերներից և հույս հայտնել, որ նրանց մեջ կլինի մեկ-երկու տառաճանաչ մարդ, որ կկարողանա կարդալ ուղերձս, որը, ի դեպ, իրենց ուղարկել եմ նաև վրացերենով՝ bold ֆորմատով և լիքը տխուր սմայլիկներով, որ հաստատ տեղ հասնի»,- պարզաբանել է ՀՀ գերատեսչության ղեկավարը:
«Բոլորս հասկանում ենք, որ միջին վիճակագրական վրացու ուղեղը մոտավորապես կովկասյան ընձառյուծի և սկյուռիկի սահմանագծում է, այնպես որ կարիք չկա դրամատիզացնել իրենց արձագանքը»,- մանրամասնել է նախարարության խոսնակը:
«Ամեն դեպքում ավել պակաս թող ներեն: Ես իրենց շատ եմ սիրում: Շատ համով-հոտով ժողովուրդ են, չնայած մեկ ու մեջ թուրքից բեթար են»,- եզրափակել է Թորոսյանը»:
Armcomedy.am կայքը փորձել է Արսեն Թորոսյանի՝ Վրաստանի վերաբերյալ հնչեցրած մտքերի հետ կապված հումոր անել:
«ՉԻ». Այն արագությամբ, ինչ նախկինները թարգմանեցին ու Վրաստան հասցրեցին Վրաստանում վարակի տարածման թվերի վերաբերյալ Թորոսյանի գնահատականները, նույն արագությամբ պետք է թարգմանվի և Վրաստան ուղարկվի նաև այս հրապարակումը:
Հակառակ պարագայում այն կհասնի Վրաստան, բայց առանց բացատրական նամակի: Պետք է Վրաստանի գործընկերներին հասցնել, որ ունենք ընդդիմադիր խոհարար, որն իր հերթին ունի մեդիակայսրություն: Եվ քանի որ խոհարար-բլոգերի նկատմամբ մի քանի քրեական գործ է հարուցվել, իսկ ինքը թաքնվում է նախաքննությունից, նրա մեդիակայսրության մաս կազմող Արմքոմեդի կայքի աչքերին սև է իջել և բացարձակ ընտրություն չի կատարում իշխանությունների դեմ պայքարի միջոցների միջև:
Վրացիներին պետք է բացատրել, որ ներկայումս Ռուսաստանում թաքնվող Միքայել Մինասյանը կգնա ցանկացած արկածախնդրության, այդ թվում՝ հայ-վրացական լարվածություն ստեղծելուն, միայն թե վարկաբեկի նրանց, ովքեր բացահայտել են իր և հոր մեքենայությունները: Վրացական կողմը պետք է տեղեկացված լինի, որ հնարավոր է՝ խոհարար-բլոգերը այսպիսով նաև Վրաստանի հակառակորդի ծրագրերն է փորձում իրականացնել: Այն է՝ լարվածություն ստեղծել Վրաստանի և Հայաստանի միջև, ինչը վնաս է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Վրաստանի համար:
Ինչ վերաբերում է Արմքոմեդիին: Միջազգային ասպարեզ դուրս գալուց առաջ գոնե մի անգամ ձեր մեջ խիզախություն գտնեիք և կեսբերան հեգնեիք Սերժ Սարգսյանին: Մյուս կողմից էլ՝ պետք չէ քննադատել նրանց, որոնց խիզախությունը նապաստակի ու տուզիկի խիզախության մակարդակին է գտնվում: