...

Խեղճ Նառան ՍԴ-ի «դռբի» տակ ընկավ

Խեղճ Նառան ՍԴ-ի «դռբի» տակ ընկավ

Սահմանադրական դատարանն այսօր որոշում է կայացրել, ըստ որի «ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

«ՉԻ». Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը «ժեխ» արտահայտությունն էր գործածել իր ստատուսներից մեկում, որից հետո էլ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնեց Նաիրա Զոհրաբյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման գործընթացը:

Հետո էլ ասում եք՝ ՍԴ-ն անկախ չէ, պատվերներ է կատարում: Հալալ, զուլալ, օրենքի տառով աշխատում է: Խեղճ Նաիրա Զոհրաբյանն ընկավ անկախ ՍԴ-ի «դռբի» տակ: Ու թարսն այն է, որ չի էլ կարող ասել, թե ՍԴ-ն պատվեր է կատարում, որովհետև այդ դեպքում դուրս կգա, որ «Մարտի 1»-ի գործով Քոչարյանին արդարացնելը նույնպես հրահանգված որոշում է: 

Այսուհետ Նաիրա Զոհրաբյանն այլևս թղթով սովորական պատգամավոր է: Արդար է, ժողովուրդ, արդար:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   772 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ