ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է համալսարանի նկուղում բռնկված հրդեհին, որի հետևանքով կան մեկ զոհ և տուժածներ:
Դեկանը հայտնել է, որ տեղյակ չէ, թե ինչ է կատարվել նկուղում: Լրագրողի հարցին, թե արդյո՞ք բացառում է, որ որևէ փորձարկում է եղել նկուղում, դեկանը պատասխանել է. «Մի հատ անեկդոտ կա, որ բիձեն բերդում նստած, ասում է. ես մուտիլովշիկ եմ: Գիտե՞ս էդ անեկդոտը»:
«ՉԻ». Հա, մենք գիտենք: Շատ խնդալու անեկդոտ է: Շատ ճիշտ պահին, ճիշտ տեղում էլ պատմել է: Որպես կանոն, դա պատմում են տոնական միջոցառումներին, ուրախության պահերին:
Ու այսօր հենց այդ պահն է. Ուսանողների միջազգային օրն է, ուղղակի թարսի պես համընկել է ողբերգության հետ:
Բայց դա հիմք չէ անեկդոտները չեղարկելու համար: