Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը որոշել է 150 մլն դրամ ծախսել բուհի զուգարանների վերանորոգման վրա։
ՀՀ ֆինանսների նախարարության gnumner.am կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, վերանորոգվելու են թվով 30 սանհանգույցներ:
«ՉԻ». Հա, ի՞նչ: Կարող է, զուգարանակոնքերը չժանգոտվող ոսկուց են, հետո ամեն այցելուի անհատական մոտեցում է ցուցաբերվելու:
Սանհանգույցների ավտոմատիզացված սարքերը հաշվի են առնելու այնտեղ մտնողի... նու, մարմնի տարբեր չափսերը, ըստ այդմ՝ բաց թողնվող ջրի ծավալը:
Շատ հնարավոր է, ներսում տեսագրող սարքեր էլ տեղադրեն: Բայց դա արդեն պիտի զգուշացնող ցուցանակով լինի:
Մի խոսքով, թանկ չի: Էլ չշահարկեք: Նույնիսկ տուրիզմի համար լավ հեռանկարներ են բացվում: Օրինակ՝ էն խեղճ Նաստյա Իվլեևան կարող է այնտեղ «մերկ երեկույթներ» կազմակերպել: