ԵՊՀ ղեկավարությունը համալսարանից հեռացրել է 44-օրյա պատերազմի մասնակից, ուսանող Տարոն Մանուկյանին, որը շուրջ 5 ամիս գտնվում է ազատազրկման մեջ: Տարոն Մանուկյանը ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է:
«ՉԻ». Մի ասեք, թե մեր իշխանություններն ամեն հարցում զիջող են: Այդպես չէ: Ըհը, տեսնո՞ւմ եք՝ ինչ անզիջում դիրքորոշում ունեն ընդդիմադիր ուսանողի հարցում: Մի միլիմետր անգամ չեն ընկրկել:
Ասենք, հաշվի առնելով բազմաթիվ գործոններ՝ կարելի էր ինչ-որ լուծում գտնել, ժամանակավորապես դադարեցնել Տարոն Մանուկյանի դասընթացները, նրան հեռակա քննությունները հանձնելու հնարավորություն տալ: Մարդու մտքին տեղ լինի: Բայց չէ, հեռացնելուց լավ բան չկա:
Իսկ Գեղամ Մանուկյանին և ընդհանրապես Տարոն Մանուկյանի համախոհներին խորհուրդ կտանք շատ չընկճվել. մենք դեպք գիտենք, որ մարդուն հեռացրել են համալսարանից, գնացել, քաղաքական կարիերա է արել, ճիշտ է, Հայաստանի ու Արցախի համար աղետալի հետևանքներով: Հուսով ենք, Տարոնն ավելի արդյունավետ կաշխատի: Իսկ որ աշխատելու է, սովորելու է, կասկած չկա: