...

Խուն Յունի սրտի վարչապետը

Խուն Յունի սրտի վարչապետը

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցությունը հիշեցրել է 2022-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի դրույթների մասին։

Ըստ առաջարկվող նախագծի` լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից ֆեյքերին հղում անելու դեպքում։ ԶԼ մասին օրենքով սահմանվում է «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը:

«ՉԻ». Դե, եթե ֆեյքերի մասին օրենք եք ընդունել և դրանց հղում անելն էլ ղալաթ է համարվում, առաջարկում ենք մի հատ ուրիշ օրենք ընդունել, այս անգամ՝ ֆեյք օգտատերերի մասին:

Մասնավորապես, առաջարկում ենք տուֆտա համարել պետության բարձրաստիճան պաշտոնյաների այն ստատուսները, որոնք սրտիկող ֆեյքերը գերազանցում են բոլոր սրտիկողների 80 տոկոսի շեմը: 

Ըստ նախագծի՝ պետության ղեկավարները չեն ազատվում էշություններ տարածելու համար պատասխանատվությունից, եթե նրանց սրտիկողների թվում գերիշխում են Վիետնամի, Թայլանդի, Լաոսի, Ֆիջիի, Ինդոնեզիայի ֆեյք-օգտատերերը: 

Ստատուսը չեղարկվում է, եթե այն սրտիկողների շարքերում են Նգուեն Նյամը, Սոփլա Գոմեսը, Խուն Յուն, Էշանի Մոդին և Մոհամադ Բիզմիդիրը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1647 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ