...

Ինչո՞ւ է Պուտինը հիշել Տիգրան Հակոբյանին

Ինչո՞ւ է Պուտինը հիշել Տիգրան Հակոբյանին

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 16-ի հրամանագրով Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում է շնորհել նաև կրկեսի հայտնի արտիստ Տիգրան Հակոբյանին»:

Բայց ասեք, որ վերնագիրը լավն է: Հնչեղ, ինտրիգային: Քոչարյանական լրատվամիջոցների սիրած հնարքն է: Ինչ-որ մի հատ ֆեյքի զառանցանք են հրապարակում, մի հատ «բոմբ» վերնագիր դնում, ու իրար «պասեր» տալով՝ տարածում:

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի պատմությունը դրա ամենավառ օրինակն էր: Մի հատ ֆեյք մի հատ ֆեյք լուր էր տարածել՝ ֆեյք լուսանկարով, թե Մասիս Մայիլյանի մուտքը Ռուսաստան արգելվել է: Վերջ, բոլոր քոչարյանական լրատվամիջոցները տարածեցին: Մասիս Մայիլյանը դա հերքեց, բայց դե, արդեն գնացքը գնացել էր, մանավանդ, որ այդ լրատվամիջոցները Մայիլյանի հերքումը անտեսեցին:

Կամ էլ վերցնում, մի հատ վերնագիր են դնում, հետո նյութը կարդում ես, տեսնում ես, որ վերնագրի հետ ընդհանրապես կապ չունի: Վերնագիրը կայք հրավիրելու համար է, տեքստը՝ կայքից ռադ լինելու: 

Մեկ ուրիշ տեխնոլոգիա էլ են կիրառում քոչարյանական լրատվամիջոցները: Վերջերս դա արեց նախկինում բավական հարգի մի լրատվամիջոց, որի խմբագիրը ԶԼՄ-ների առնչվող կազմակերպության ղեկավար է: Ի՞նչ էին արել. ֆեյսբուքում մի հատ ֆեյքի էջ էին բացել, անունը՝ դրել, պայմանական ասած՝ Պողոս Պողոսյան: Հետո այդ Պողոսի էջում մի հատ նյութ էին դրել, իբր՝ Պողոսի նյութն է դա, հետո իրենց կայքում արտատպել: Ու գրել էին՝ ֆեյսբուքյան օգտատեր Պողոս Պողոսյանը այսպիսի գրառում է կատարել: Մի հատ զառանցանք էր իշխանությունների հասցեին: 

Մտնում ես այդ Պողոսի էջ, տեսնում ես, որ ընդհանրապես ընկեր չունի, մինչ այդ որևէ գրառում չի արել, ընդամենը մի քանի օր առաջ է բացվել: Եվ այդ լրատվամիջոցի ղեկավարը պարբերաբար ասուլիսներ է տալիս, որտեղ խոսում է իշխանությունների կողմից լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելու, խոսքի ազատությունը սահմանափակելու մասին, շաբաթը մեկ էլ դատապարտող հայտարարություն է անում:

Ֆեյքերի վրա նստած մեկ այլ լրատվամիջոցի ղեկավար էլ էթիկայի ու բարոյականության դասեր է տալիս, թե բա գիտե՞ք, մենք գիշեր-ցերեկ աշխատում ենք, մենք ձեռքներս ծալած-նստած չենք, մենք հզոր ենք, որովհետև աշխատելու ձևերը գիտենք: Կարծես Ամերիկա է հայտնագործել: Ոչ միայն ինքը, բոլորս էլ գիտենք այդ աշխատելու ձևերը, գիտենք՝ ումից ինչքան փող է ստանում, ում է շաբաթը մեկ հաշվետվություն ներկայացնում, ում է զեկուցում կատարած աշխատանքի մասին: Ու այդ աշխատանքի մի մեծ մասը էլի ֆեյքեր աճեցնել ու նրանց անվան ներքո նյութեր հրապարակելն է: 

Ամենաշատը մեզ դա է զարմացնում. ահռելի գումար են ստանում քոչարյանական լրատվամիջոցները, գրեթե բոլորը ստուդիաներ են բացել, լրագրողների հսկայական «շտատ» ունեն, վերջին մոդայի տեխնիկա, համակարգիչներ, ինչ ասես, բայց այնքան գաղափարազուրկ են, այնքան՝ պրիմիտիվ, որ ստիպված շարունակում են ֆեյքերի հույսին մնալ: Կամ էլ՝ իրենց տափակ լուրեր-նյութերին այնպիսի վերնագրեր դնել, որ մտնեն, նայեն: 

Ահա թե ինչպես է Վլադիմիր Պուտինը Տիգրան Հակոբյանին հիշել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1080 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ