...

Ընտիր դիրքորոշում ունենք

Ընտիր դիրքորոշում ունենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է որևէ փոփոխություն մտցնել հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում՝ կապված Արցախի հետ, ասել է. «Այս հարցում մենք որոշում չունենք: Սա չի նշանակում, որ դիրքորոշում չունենք»:

«ՉԻ». Սկսվե՜ց: Ասացինք, չէ՞, հարցեր մի տվեք: Տվեցի՞ք: Դե ստացեք: Էս դեռ սկիզբն է:

Արցախի հարցում դիրքորոշում ունենք: Դա լավ է: Բայց որոշում չկա: Չի ասում՝ ինչի որոշում չկա:

Չի ասում, որովհետև մենք ոչինչ որոշող չենք: Տանը, խոհանոցում, սրտիդ ուզածի չափ դիրքորոշում կարող ենք ունենալ, բայց անցել են այն ժամանակները, երբ մենք որոշող էինք: Հիմա մենք սուբյեկտից օբյեկտի ենք վերածվել: Այսինքն՝ մեր փոխարեն են որոշում: 

Բայց լավ է, որ դիրքորոշում ունենք: Պինդ պահենք, պետք կգա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   346 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ