...

Ընտրությունների հետաձգումը դավաճանություն է

Ընտրությունների հետաձգումը դավաճանություն է

Նիկոլ Փաշինյանն առավոտից երեկո փորձում է համոզել, որ ինքը դավաճան չէ: Լայվ է մտնում, գրառումներ է անում, որոնց միակ իմաստն այն է, որպեսզի համոզի, թե ինքը դավաճանություն չի արել:

Այսինքն՝ իր միակ մտահոգությունն այն է, թե ինչ կմտածեն մարդիկ իր մասին: Բայց բոլոր այն մարդիկ, որոնք երկմտում են՝ Փաշինյանի արածը դավաճանություն է, թե քաղաքական կարճատեսություն, մի ուրիշ բանում արդեն համոզված են: Ամեն գնով վարչապետի աթոռը պահելու ցանկությունը բերում է պետական համակարգի փլուզմանը: Պետական ապարատը կանգ է առել, չի աշխատում, իսկ ստեղծված պայմաններում դա կործանարար հետևանքներ է ունենալու պետականության համար:

Իսկ պետական ապարատը չի աշխատելու այնքան ժամանակ, մինչև չձևավորվի նոր իշխանություն, որը ստացած կլինի հանրության քվեն՝ պատերազմական և հետպատերազմական իրողությունները հաշվի առնելով:

Փաշինյանը չի արդարացրել իրեն քվե տված երկու մեծ խմբերից և ոչ մեկի ակնկալիքները: Առաջինը խումբն այն մարդիկ էին, որոնք հույս ունեին, որ Փաշինյանը վերջ կտա ոչմիթիզական արկածախնդրությանը, անկեղծ կխոսի հանրության հետ և խաղաղություն կհաստատի՝ առանց պետականության համար սպառնալիքներ ստեղծելով:

Երկրորդ խումբն այն մարդիկ էին, որոնք գտնում էին, որ նախկինները բանակը թալանում են և պետք է իշխանություն, որը երկիրն ավելի լավ կնախապատրաստի պատերազմին: Ակնհայտ է, որ այս ուղղությամբ իշխանությունը նույնպես տապալվեց: Զորակոչի տապալումը և որոշ ուժերի հայտնվելը առաջնագծում, որոնք քարոզում էին, թե հողերն արդեն վաճառված են, դրա լավագույն ապացույցն է:

Ամեն գնով ընտրությունների հետաձգումը դավաճանություն է պետականության հանդեպ, որը ոչ մի գրառումով կամ մեմուարներ պատմելով հնարավոր չի լինի հերքել:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   959 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ