...

Ըստ Ազարյանի՝ Քոչարյանի և Սարգսյանի դատարաններն անկախ էին

Ըստ Ազարյանի՝ Քոչարյանի և Սարգսյանի դատարաններն անկախ էին

«Դուք հարց եք ուղղում դատական իշխանության անկախության մասին, բայց դատական իշխանությունն արդեն տարի ու կես է, անկախ չէ։  Ես ուզում եմ ասել, թե ինչ վախի մթնոլորտ է տիրում դատական համակարգում։ Ես վախի մասին եմ խոսում։ Իհարկե, իմ կայացրած որոշումը բեկանվեց Վճռաբեկ դատարանի կողմից, բայց ես այսօր էլ կարծում եմ, որ ես եմ ճիշտ որոշում կայացրել, այլ ոչ թե ինձանից հետո որոշում կայացրած դատավորները կամ դատարանները։ Այսօր էլ եմ պնդում, որ իմ որոշումն է օրինական, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի»,- սա հատված էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հարցազրույցից տրված «Փաստինֆոյին»։

«ՉԻ». Չիմացողների համար նշենք՝ Ազարյանն այն դատավորն է, որն անցյալ տարի ոչ միայն փոխեց Քոչարյանի խափանման միջոցը, այլ նաև գտավ, որ նա անձեռնմխելի է: Եվ վախի, հետապնդումների և այլևայլ բռնաճնշումների մասին լալահառաչ հարցազրույցներ տվող դատավորին ոչինչ չի պատահել: Նա շարունակում է պաշտոնավարել:

Փաստորեն, ըստ Քոչարյանի երբեմնի ենթակայի (Ազարյանն աշխատել է նախագահի աշխատակազմում), սխալ են ոչ միայն հայ հանրությունը, այլ նաև Հայաստանի գործընկեր միջազգային կազմակերպությունները: Ըստ Ազարյանի՝ Հայաստանի դատական համակարգը անկախ չէ վերջին 1.5 տարում, իսկ դրանից առաջ անկախ է եղել: Մի գնահատական, որ, կրկնում ենք, ծիծաղելի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում: Մի գնահատական, որ փաթեթներով հերքվում է ՄԻԵԴ-ում և Հայաստանի բյուջեի վրա արժենում միլիոնավոր դոլարներ: Եթե կար անկախ դատական համակարգ, գոնե թող մեկ դատական վճռով հերքեին հարյուրավոր քաղբանտարկյալներից մեկի՝ դատախազության կողմից ներկայացված մեղադրանքը: Թող հազարավոր ունեզրկված քաղաքացիներից մեկը կարողանար հասնել արդարության վերականգնման Հայաստանի դատարաններում:

Սույն պարոնի պիառշիկները սիրում են տիրաժավորել նրա իրավաբանական աննախադեպ հմտությունները և գիտելիքները: Բայց իրավաբանականի առաջին կուրսի ուսանողը գիտի, որ դատավորն իրավունք չունի քաղաքական գնահատականներ հնչեցնելու և իրենից բարձր դատարանի որոշումները քննադատելու ու կասկածի տակ դնելու:

Մի բանում Ազարյանը ճիշտ է՝ ժամանակը կլուծի բոլոր խնդիրները, և դատական համակարգում տեղ չեն ունենա քաղաքականապես ուղղորդված դատավորներն ու «տուն պահելու» ավելի ազնիվ միջոցներ կընտրեն: Ասենք այնպես, ինչպես անում են Ալումյանը և Սահակյանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1309 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ