...

Ռեպրեսիվ համակարգ լիներ՝ վաղուց գլուխը ջարդած կլինեին

Ռեպրեսիվ համակարգ լիներ՝ վաղուց գլուխը ջարդած կլինեին

«Ռոբերտ Քոչարյանին կալանքից անձեռնմխելիության հիմքով ազատելու Ազարյանի որոշումը հեղափոխության առաջնային նվաճումներից մեկն էր: Ազարյանն իր մասնագիտության լավագույն կողմերը դրսևորեց: Այդ նվաճումները ոչնչացվում են հեղափոխականների կողմից: Այդ որոշումը ցույց տվեց, որ Հայաստանում կարող են ռեպրեսիվ համակարգեր չլինել, նրանք պետք է շնորհակալ լինեին Ազարյանից այդ որոշման համար, սակայն այն բեկանեցին»,- Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«ՉԻ». Հեղափոխության նվաճումները չգիտենք, բայց հեղափոխության միանշանակ ձախողումն է, որ Ազարյանը և իր նման մի քանիսը շարունակում են պաշտոնավարել և արդարադատության քողի տակ սպասարկել Քոչարյանի ու Սարգսյանի քաղաքական շահերը:

Հեղափոխության ձախողումն է, որ Մարտի 1-ի գործով բազում ապօրինի դատավճիռներ արձակած Ազարյանը դեռ հագնում է դատավորի պատմուճանը և որոշումներ արձակում հանուն Հայաստանի Հանրապետության: Ազարյանը կայացրել է մի շարք դատավճիռներ, որոնք այսօր բեկանվել են Վճռաբեկ դատարանի կողմից, իսկ ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել հազարավոր եվրոներ փոխհատուցում Ազարյանի կողմից դատապարտված մարդկանց:

Հեղափոխության նվաճումն էր, որ անչափահաս ցուցարարներին ծեծելու հրահանգ տված և կազմակերպած Մասիսի քաղաքապետը ոչ միայն չարժանացավ սամասուդի, այլև ունեցավ որակյալ պաշտպանություն:

Հեղափոխության ձախողումն է, որ քաղաքապետը ոչ միայն չի ազատազրկվել, այլև շարունակում է պաշտոնավարել:

Հեղափոխության նվաճումներից է, որ Հայաստանում այլևս չկան ռեպրեսիվ համակարգեր: Հակառակ պարագայում վաղուց մտել էին Աթանեսյանի օֆիս ու ջարդել գլուխը: Ճիշտ այնպես, ինչպես նրա հետ վարվեցին տարիներ առաջ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1598 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ