...

Մտասևեռում

Մտասևեռում

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում պաշտոնապես կա 6 նոր Արցախի հերոս: Բոլորս հասկանում ենք, որ ևս ունենք հարյուրավոր, եթե ոչ հազարավոր նոր հերոսներ, նոր Սասնա Ծռեր (չշփոթել այդ սուրբ անունը սեփականաշնորհած ահաբեկչական խմբի հետ): Այս ֆոնի վրա, ՀՔԾ-ն խառնվել ա իրար, էդքան քրեական գործ հարուցելու պրինտեր չունեն»:

«ՉԻ». Если человек идиот, то это надолго: Չէ, բացարձակապես նկատի չունենք փաստաբանին:

Բայց նաև ավելորդ չէր լինի ներկայացնել նույն փաստաբանի՝ մի քանի օր առաջվա գրառումը նույն թեմայի վերաբերյալ: Հիշեցնենք, որ նմանատիպ գրառում նա արել է Կարեն Ջալավյանին Արցախի հերոս ներկայացնելուց հետո: Դրանից հետո ԱԱԾ-ն հորդորել է փաստաբանին հանել գրառումը, ինչը ինքը արել է և ինչի վերաբերյալ նոր գրառում է արել: 

Եվ այսպես. «Էսօր զանգ ստացա ՀՀ ԱԱԾ-ից, շատ բարեկիրթ խնդրեցին հեռացնել մի ստատուս: Անվերապահ, առանց քննարկելու և վիճելու ենթարկվել եմ: Ես շատ եմ սիրում իմ երկիրը ու դա իմ իմացած գերդաստանի 7 սերունդներից ա, սկսած 1807 թվականից՝ իմ Աթանես նախապապից»:

Մի խոսքով, սույն փաստաբանն այնպես է անելու, որ կամ ԱԱԾ-ն իրեն այցելի, կամ Աթանես նախապապը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1412 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ