...

Պարզ է, թե ինչու քեզ լավ ծեծեցին

Պարզ է, թե ինչու քեզ լավ ծեծեցին

«Հա, մեկ էլ մի բան, զոմբի, ժեխ, օխլոս, անկիրթ պողոս և այլն, որ ասում ենք, դա վերաբերում ա բոլոր նրանց, ովքեր քվեարկել են նիկոլի օգտին: Չփորձեք ձեզ անմեղի կամ անտեղյակի տեղ դնել, ամեն մեկդ եք պատասխանատու ազգային աղետի համար: Ափսոս մտածել չգիտեք, թե չէ կասեի՝ մտածեք, ոնց եք ապաշխարելու կամ պատժվելու դրա համար»:

Գրառման հեղինակը փաստաբան Տիգրան Աթանեսյանն է:

«ՉԻ». Այ հիմա լրիվ հասկանալի է, թե ինչու մի քանի տարի առաջ մի քանի փաստաբաններ մտան սույն էակի գրասենյակ և լուրջ հարվածներ հասցրեցին նրա գլխին ու որովայնին: Պարզ չէ՞, որ նույնպիսի մեծաբերանություն էր իրեն թույլ տվել:

Հիմա էլ, եթե գործող իշխանությանը ընտրած 880 հազար քաղաքացիներից որևէ մեկը նույն կերպ վարվի, առանձնապես անակնկալ չպետք է լինի:

Իմիջիայլոց, Տիգրան Աթանեսյանը վիրավորում է նաև իր ամենամտերիմ գործընկերոջը, որն ամեն օր, ընտանիքի անդամների հետ ակտիվորեն մասնակցում էր Փաշինյանի հանրահավաքներին:

Եվ կոմպանյոնը պետք է բացատրի Տիգրանին, որ նման մեղադրանքներ չեն ներկայացրել անգամ Հիտլերին ընտրած գերմանացիներին, և ինքը ճիշտ կանի կենտրոնանա իր վստահորդների պաշտպանության գործի վրա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   970 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ