...

Նոր շրջադարձ Վլադիմիր Գասպարյանի կյանքում

Նոր շրջադարձ Վլադիմիր Գասպարյանի կյանքում

«ՉԻ» տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հաջողվել է լեզու գտնել ՀՀ իշխանությունների հետ։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նա կարողացել է գտնել այն մարդուն, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ հարաբերություններ հարթելու կամուրջ է հանդիսացել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանգիստ թողնել Գասպարյանին և նրա դեմ հարուցված տասնյակ գործերը արագորեն «ջրել»։ 

ՀՀ նախկին ոստիկանապետի քրեական գործերով զբաղվել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որը բավականին ակտիվ իր պաշտպանյալի շահերը ներկայացրել է դատարաններում, ԱԱԾ-ում, Քննչական կոմիտեում, ՀՀ գլխավոր դատախազությունում և այլն։ Աթանեսյանը նախանձախնդրորեն այս հարցերը բարձրացրել է նաև անձնական սոցիալական հարթակներում, ինչպես նաև լրագրողների հետ զրույցներում։ Եթե փնտրեք համացանցում, հարյուրավոր հրապարակումներ կգտնեք, թե ինչպես է Աթանեսյանը կոշտ հայտարարություններով բնութագրում Գասպարյանի դեմ տեղի ունեցող արշավանքը։ Սակայն ընդամենը մի քանի օր առաջ, ավելի որոշակի՝ մարտի 19-ին, Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում բառացիորեն հաստատել է այն, ինչ մեր աղբյուրն է պնդել։ Վերջինս գրել է. «Նիկոլի, դրան հավատարիմների շնորհքով այսօր և երկար երեք ամիս կալանքի տակ է իմ ընկեր Արշակ Հակոբյանը: Այդ կալանքի հիմքում են կանգնած Սասուն Խաչատրյանը, դրա նման նիկոլականները, ինչպես նաև Վլադիմիր Գասպարյանը, Արթուր Վանեցյանը և այլ ձևական ընդդիմադիրներ»:

Արշակ Հակոբյանը լայն հանրությանը հայտնի է՝ որպես Վովայի Արշակ։ Նա եղել է Գասպարյանի անվտանգության պետը, իսկ ավելի որոշակի՝ Գասպարյանին զուգահեռ ոստիկանապետ է աշխատել։ Ոստիկանությունում նշանակումների մեծ մասը եղել է Վովայի Արշակի «դաբրոյով»։ Պետավտոտեսչությունը եղել է Արշակի մենաշնորհային բիզնեսը թե՛ կադրեր նշանակելու, թե՛ այդ կադրերի վրա «նալոգներ» նշանակելու իմաստով։ Հիմա Աթանեսյանը իր պաշտպանյալի մասին գրառում է անում՝ ընդդեմ մյուս պաշտպանյալի։ Ոչ վաղ անցյալում նրա երկու պաշտպանյալներն էլ հարազատներ էին, իսկ հիմա, ինչպես հասկանում ենք, իրավիճակ է փոխվել։

ՎԱՐԿԱՆԻՇ

   3446 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ