...

Վլադիմիր Գասպարյանը հրեշտակ չէ, բայց հարուստների հնգյակում չէ

Վլադիմիր Գասպարյանը հրեշտակ չէ, բայց հարուստների հնգյակում չէ

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի ապօրինի հարստացման գործը Գլխավոր դատախազությունն ուղարկել է դատարան՝ բռնագանձում պահանջելով հօգուտ պետության։

Գասպարյանը, կինը, զոքանչը, դուստրն ու որդին դատարանում պետք է ապացուցեն, թե ինչպես են ձեռք բերել դատախազության թիրախում հայտնված գույքը, հակառակ դեպքում՝ այն կփոխանցվի պետությանը։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ գույքի և ինչ գումարի մասին է խոսքը, դատախազությունը դեռ մանրամասներ չի հրապարակել։ Այս մասին տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը։

Վլադիմիր Գասպարյանը երկնքից իջած հրեշտակ չէ, իհարկե, բայց այսօրինակ գործողությունները նախ ուշացած են, հետո էլ իրավական այսպիսի գործընթացները ինքնին հավատ չեն ներշնչում։ Ի դեպ՝ երեք տարվա ընթացքում, սա առաջին գործն է նման մասշտաբի պաշտոնյայի դեպքում։ Իսկ ո՞ւր են մնացածները։ Մեկը մուծվել է կառավարամերձ հիմնադրամներին և դարձել է օրինակելի գործարար, մյուսը «գործ է տվել» նախկին զինակիցների դեմ և շարունակել հաջող բիզնես վարել։ Երրորդը այնքան խորամանկ է գտնվել, որ ոչ միայն իր, այլև փոխկապակցված որևէ անձի անվան դիմաց որևէ գույք չի հաշվառել, չորրորդը Ալեն Սիմոնյանի միջոցով «դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի վրա» և հիմա սուսուփուս վայելում է իր բաղն ու տունը։ Ստացվում է՝ կամ «հարիֆը» Վովա Գասպարյանն է, կամ էլ նրա դեմ կոնկրետ պատվեր է իջեցված, թե չէ մեծահարուստների առաջին հնգյակը չէին թողնի ու սկսեին վերջին տասնյակից։ Հենց այսպիսի հարցադրումներն են, որ խիստ կասկածելի են դարձում այսօրինակ գործողությունները։ Չնայած՝ ո՞վ գիտե։ Հասարակության մի ստվար զանգված աղքատությունը գլխում վերացրել ու նստած սպասում է, թե երբ է Փաշինյանը փողերը հարուստներից հավաքելու և բաշխի իրենց։  

Գոհար Վեզիրյան  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1667 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ