...

Գասպարյանի պատը և «Գահերի խաղի» պատը

Գասպարյանի պատը և «Գահերի խաղի» պատը

Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը պնդում է, որ իր վստահորդն է քանդում ամառանոցի որոշ շինություններ, իսկ այնուհետև բացատրել է, թե ինչ է տեղի ունենում. «Երկրի խնդիրը Գասպարյանի ամառանոցը չէ, այլ տնտեսական ավիրումը, հասարակական-քաղաքական կյանքի ոչնչացումը, Արցախյան բանակցությունների տապալումը, պետական միջոցների մսխումը և համազգային աղետ դարձած խարդախությունը»:

«ՉԻ». Դուք էլ, չէ՞, սարսափեցիք: Քիչ է մնում գնանք պատ կազմենք և չթողենք, որ քանդի կամ քանդեն ամառանոցը:

Աթանեսյանն ամենայն հավանականությամբ ինչ-որ խթանիչների ազդեցության տակ «Գահերի խաղն» է դիտել և համեմատություն է անցկացրել այդ սերիալի հայտնի պատի ու Գասպարյանի ամառանոցի միջև: Հիշեցնենք, որ ինչպես սառցե պատն էր պաշտպանում Վեստեռոսի քաղաքակրթությունը բարբարոսների ավերածություններից, այնպես էլ հիմա Գասպարյանի ամառանոցն է մեզ պաշտպանում Արցախում ձախողվելուց, պետականությունը չկորցնելուց և տնտեսական փլուզումից:

Իհարկե, հնարավոր է կորցնել իրականության զգացումը, բայց ոչ՝ այս աստիճան: Փաստաբան տղա ես, փորձիր դատարանում վիճարկել պետության գործողությունները, բայց ոչ այս աստիճանի անհեթեթ զուգահեռներ անցկացրու և ապոկալիպտիկ վերլուծություններ արա Գասպարյանի ամառանոցի մի քանի պատի ապամոնտաժումից:

Ինչ վերաբերում է պետական միջոցների մսխմանը կամ խարդախությանը: Այս մասը լրիվ ավելորդ էր: Ախր, մարդիկ կկարդան և հարց կտան, թե ինչպե՞ս է ամբողջ կյանքում պաշտոնյա աշխատած Գասպարյանը նման ամառանոց կառուցել, արդյոք պետության միջոցնե՞րը չեն օգտագործվել և յուրացման ու խարդախության տարրեր չկան:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1011 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ