...

Մանվելի փաստաբանից մինչև Մասիսի քաղաքապետի փաստաբան

Մանվելի փաստաբանից մինչև Մասիսի քաղաքապետի փաստաբան

Ձևավորվել է ՈՉ-ի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը. Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան:

«ՉԻ». Իսկապես հետաքրքիր անուններ կան այստեղ: Իսկ մեծ հաշվով ոչ մի անակնկալ: Ճիշտ նույն մարդիկ, որոնց 2018 թվականի մայիսից բերել են առաջին պլան և ովքեր քննադատում են կառավարության ցանկացած նախաձեռնություն: 

Ռուբեն Մելիքյանին անգամ դժվար է անվանել մարդու իրավունքների կիսապաշտպան: Քանի որ Արցախում աշխատելու տարիներին, նա ոչ միայն կիսատ-պռատ չի պաշտպանել մարդկանց իրավունքները, այլև զբաղված է եղել իշխանությունների դեմքը սպիտակեցնելու գործով: Ներկայումս համացանցում կան բազմաթիվ տեսանյութեր, որտեղ Արցախում տարբեր տարիներին ազատազրկում կրած անձինք պատմում են, թե ինչ կտտանքների են ենթարկվել: Նա հայտնի է իր սերտ կապերով նախկին ռեժիմի ներկայացուցիչների հետ: Նրա կինը՝ դատավոր Աննա Փիլոսյանը, դատարանների շրջափակման օրը հայտարարեց, թե իբր ցուցարարները կոտրել են դատարանի շենքի ապակին, ինչը հետագայում հերքվեց:

Արսեն Բաբայանը մեկն է, որն անմիջական մասնակցություն ունի ՍԴ այս վակխանալիայի ձևավորման հարցում: Նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրված Հրայր Թովմասյանի օգտին պաշտոնական կեղծիք կատարելու համար: Մի խոսքով, Բաբայանը նախ և առաջ պաշտպանում է իրեն: 

Էլինար Վարդանյանը նախկին ԱԺ պատգամավոր է: Նա այդ պատվին արժանացել է Քոչարյանի քվոտայով, որ նա ուներ ԲՀԿ-ում: Գրեթե ամեն օր «վերլուծություն» է երկնում, թե ինչու Քոչարյանը պետք է ազատ արձակվի:

Տիգրան Աթանեսյանը մեկն է, որն առաջինը հանձն առավ պաշտպանել նախկին ռեժիմի ներկայացուցիչներին: Նա ոչ միայն պաշտպանեց Մասիսի քաղաքապետին, այլև մի իսկական արշավ սկսեց համացանցում՝ նրան գովելով և հպարտանալով, որ հանդիսանում է ցուցարարներ ծեծողի ընկերը:

Սիրանուշ Սահակյանը լուծարված Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահն է: Մի կառույց, որ տարիներ շարունակ վատնեց հանրային միջոցները, բայց ոչինչ չարեց կոռուպցիոներներին բացահայտելու ուղղությամբ:

Եվ լավագույն տասնյակը եզրափակում է Մանվել Գրիգորյանի փաստաբանը: Մեկը, որն արդեն երկու տարի է, ինչ աղաղակում է, թե Գրիգորյանը ենթարկվում է «անմարդկային կտտանքների»:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ