...

Շահագրգիռ «իրավապաշտպանները»

Շահագրգիռ «իրավապաշտպանները»

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ սկսում են «Ոչ»-ի ճամբարի ձևավորումը:

Առաջիններից մեկն արձագանքել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

«ՉԻ». Նշենք, որ այժմ Մելիքյանը և Բաբայանն իրենց կոչում են իրավապաշտպաններ: Հայաստանն ազատ երկիր է, և մարդիկ իրենք են որոշում ինչպես ներկայանալ: Բայց զավեշտալի է, որ ընտրել են «իրավապաշտպան» կոչումը: Մելիքյանը և Բաբայանը երբևէ ծպտուն չեն հանել, երբ Հայատանում տոտալ ոտնահարվում էին մարդու իրավունքները: Ավելին՝ աշխատում էին Արդարադատության նախարարության համակարգում, զբաղեցնում պատասխանատու պաշտոններ և ի պաշտոնե մասնակիցը դառնում մարդկանց իրավունքների ոտնահարմանը: 

Մելիքյանը, որն իր պաշտոնական առաջխաղացման համար պարտական է քեռուն՝ Քաղաքաշինության նախկին նախարար Նապոլեոն Սարգսյանին, աշխատեց նաև Արցախում: Ներկայումս համացանցում կան տասնյակ տեսանյութեր, թե ինչ դաժանություններ և մարդկանց ստորացման ինչպիսի պրակտիկա է եղել Արցախի բանտերում: Բայց ներկայումս իշխանության ամեն ստորակետից կախվող Մելիքյանը երբևէ որևէ աջակցություն չի ցուցաբերել ծեծվող և ստորացվող կալանավորներին:

Արսեն Բաբայանը և՛ «իրավապաշտպան» է, և՛ «մեղադրյալ»: Նրա մասնակցությունը Թովմասյանի պաշտպանության գործում լրիվ զավեշտի ժանրից է: Նա ունի կոնկրետ մասնակցություն Թովմասյանին ապօրինի ՍԴ նախագահ կարգելու գործում:

Եթե չլիներ նրա ապօրինությունը, թերևս, այժմ չլիներ նաև հանրաքվեի անհրաժեշտություն: Մի խոսքով, «Ոչ»-ը հայտնվել է շատ հեղհեղուկ ձեռքերում: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2000 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ