...

Պինդ բռնվեք. նույն ֆոկուսը՝ 2008-ին ու հիմա

Պինդ բռնվեք. նույն ֆոկուսը՝ 2008-ին ու հիմա

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է. «Պարզվում է չկա, նույնիսկ մեկ տեսանյութ, որտեղ տեսանելի կլիներ, թե ինչպես է որևէ քաղաքացի քար նետում կամ որևէ այլ եղանակով վնասում որևէ ոստիկանի:

Ի հակառակ դրա՝ տասնյակ տեսանյութեր կան, թե ոստիկանությունն ինչպես է մարդկանց նկատմամբ ֆիզիկական բիրտ ուժ կիրառում հաճախ անցնելով նույնիսկ թշնամանքի»:

«ՉԻ». Ձեզ մի հատ ֆոկուս ցույց տա՞նք: Դե, ուրեմն՝ սկսենք: Փակում եք աչքերը: Հաշվում եք մինչև հինգը: Բացում եք աչքերը: Ուշադիր, շատ ուշադիր կարդում եք Արսեն Բաբայանի հայտարարությունը: Կարդացի՞ք: Հիշեք:

Իսկ հիմա՝ հոպլյա, ուրիշ հայտարարություն ենք ներկայացնում, կարդացեք.

«Արդեն իսկ ձեռք բերված ապացույցներով մենք կարող ենք վստահաբար ասել, որ մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը հանրապետության իրավապահ մարմինների կողմից հասարակական կարգը վերականգնելու և սահմանադրական կարգը պահպանելու միջոցառումների ընթացքում ցուցարարների ուղղությամբ որևէ կրակոց չի արձակվել: Հրազեն իրավապահների կողմից չի օգտագործվել:

Եղել է հակառակը. ցուցարարների ձեռքին եղել է զենք, որից կրակ է բացվել անզեն իրավապահների վրա»:

Սա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մամուլի քարտուղարի հայտարարությունն է՝ 2008թ. մարտի 6-ին: Համեմատեք տեքստերը: Մեկը մեկին նույնն է, բացառությամբ մի բանի. մի տեղ իրենք իշխանություն են, ուրեմն՝ ընդդիմությունն էր մեղավոր, մի տեղ ընդդիմություն են, ուրեմն՝ իշխանությունն է մեղավոր:

Հ.Գ. Տեսանյութը ապացուցում է Արսեն Բաբայանի խոսքերը. ոստիկանը դաժանաբար մուրճով հարվածում է ցուցարարին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   9003 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ