...

Իսկապես բան չի փոխվել

Իսկապես բան չի փոխվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, բավարարել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը։

Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանն ասել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրելու անհրաժեշտություն չկա, և, որ գործին խոչընդոտելու կամ թաքնվելու ռիսկը բացակայում է։ Մեղադրող դատախազն էլ առարկել էր միջնորդության դեմ և խնդրել դատարանին՝ մերժել անհիմն լինելու պատճառաբանությամբ։

«ՉԻ». Այստեղ հարցն այն չէ՝ արդյոք դատարանը ճիշտ որոշում է կայացրել, թե՝ ոչ: Գուցե Արսեն Բաբայանի թաքնվելու ռիսկը չկա կամ գործին չի խոչընդոտի:

Հարցն այն է, որ այսպիսի դեպքերը մեզ համար սովորական, առօրյա բան են դարձել: Ինչպես օրինակ՝ խանութ գնալ և հաց գնելը, ատամներ մաքրելը: Մենք չենք զարմանում:

Մինչդեռ այս դեպքերից յուրաքանչյուրն ինքնին արտառոց է: Այն վկայում է ոչ միայն մեր դատական իշխանության, այլ նաև՝ դատախազական համակարգի ողբալի վիճակի մասին: 

Որպես կանոն, եթե դատարանը մեղադրող կողմի ներկայացրած մեղադրանքները չի ընդունում, միջնորդությունները մերժում է, գործը կարճում է, ապա դրան պետք է հետևեն կարգապահական սանկցիաներ այն քննիչների ու դատախազների նկատմամբ, որոնք պատշաճ կերպով չեն գործը քննել, մեղադրանքի համար բավարար ապացույցներ չեն հավաքել՝ դատարան ներկայացնելու համար: Ինչ որ չենք հիշում նման բան: Երկու տարվա ընթացքում բազմաթիվ գործեր են կարճվել, դատախազությունը ասելիք ու անելիք չունի՞: 

Կամ էլ իշխանությունները պետք է խոստովանեն, որ անզոր են փոխել նախկիններին սպասարկող դատարանների, դատավորների, և ո՞վ գիտե՝ միգուցե նաև քննչական մարմինների աշխատելաոճը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1019 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ